ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ տեղեկություն չունի Հարավային Օսիայի սահմանին Վրաստանի քաղաքացու զոհվելու մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, ես տեղեկություն չունեմ այդ մասին, որեւէ տեղեկություն չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրի քաղաքացու վրա կրակել են Հարավային Օսիայի ներկայացուցիչները Քիրբալա գյուղի մոտ, ձերբակալման փորձի ժամանակ։ Տեղեկացվել է նաեւ մի քաղաքացու ձերբակալման մասին։
Կատարվածի վերաբերյալ անհանգստություն են հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ինչպես նաեւ օմբուդսմեն Լեւան Իոսելիանին։