Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կազմել է 402.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.04 դրամ (նվազել է 2.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.11 դրամ (նվազել է 4.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 421-431 դրամով, վաճառվում է 434-441 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.34 դրամով, վաճառվում է 4.45-4.58 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 401 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 435-436 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.38-4.40 դրամով:

Spread the love