Խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Այսպես է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել РБК-ի այն հարցը, թե արդյո՞ք Մոսկվան դիրքորոշում ունի Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված կոնկրետ գործչի (Արցախի նախկին պետնախարար) Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, և պատրաստ է արդյոք. ինչ-որ բան անել այդ անձի հետ կապված: «Ամենաընդհանուր ձևով կարող եմ ասել, որ խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Ուստի այս հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, որի քաղաքացիներն են այդ մարդիկ, և…
Կարդալ ավելինԻրավունք
«Մայր Հայաստան» դաշինքի հայտարարությունը մայրաքաղաքի ավագանու առաջին նիստին ընդառաջ
Հոկտեմբերի 10-ին սպասվում է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդրանիկ նիստը, որին ընդառաջ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ «Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։ Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ…
Կարդալ ավելինԵՄ-ն այնքան մտահոգ չէ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, որքան նրանով, որ դուրս մղի Ռուսաստանին. ՌԴ ԱԳՆ
Եվրամիությունը մտահոգ է ոչ թե Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նրանով, որ տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «…Եվ սրա մեջ եմ տեսնում ընդհանուր արեւմտյան գծի ուղղվածությունը՝ հասնել անհասանելիին, այն բանին, ինչը նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա այդ գծի դրսեւորումներից մեկն է։ Ռուսաստանը երկար տարիներ այս վաղեմի հակամարտության կարգավորման ջանքեր է գործադրում։ 2020թ. աշնանը մենք կարեւոր միջնորդներն էինք եռակողմ պայմանավորվածությունները մշակելիս։…
Կարդալ ավելինԶԼՄ․ՀԱՄԱՍ-ի զինյալները երաժշտական փառատոնից աղջիկներ են առևանգել, այդ թվում՝ ռուսաստանցիներ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները հայտնվել են Գազայի հատվածի սահմանին մոտ անցկացվող Nature Party էլեկտրոնային երաժշտության փառատոնում և առևանգել աղջիկների,որոնց թվում, նախնական տվյալներով, երկու ռուսաստանցի կա: «Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկը Օլգա Պիլնիկն է։ Թե որտեղից են նրանք Իսրայել եկել և արդյոք կարողացել են ողջ մնալ, դեռևս հայտնի չէ»,- հայտնում է Mash Telegram ալիքը։ Առևանգվածների թվում ճանաչվել է նաև երկու այլ աղջիկ։ Նրանցից մեկը դանիացի Շանի Լուկն է։ Կադրերում երևում է, որ զինյալները կոտրել են նրա ոտքերը…
Կարդալ ավելինՓորձագետ․ Փարիզը կարող է հայտնվել բարդ իրավիճակում Անկարայի հետ հարաբերություններում
Երևանին իր աջակցությունը ցույց տալու Փարիզի ցանկությունը կարող է նրան բարդ դրության մեջ դնել Անկարայի հետ հարաբերություններում, ասում է ֆրանսիացի փորձագետ Նիկոլա Մոնսոն Բորդոյի համալսարանից, գրում է Al-Monitor-ը։ Այդուհանդերձ, անդրադառնալով Ֆրանսիայի վերջին հայտարարություններին, թուրք-ֆրանսիական հարաբերությունների փորձագետը «խոհեմության» կոչ է արել: Նա նշել է, որ դեռ վաղ է ասել, թե կոնկրետ ինչ է նշանակում Կոլոնայի հայտարարությունը և թե ինչպես դա կազդի Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունների վրա։ «Ֆրանսիան վաղուց է համերաշխության կոչեր անում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի…
Կարդալ ավելինԻսրայելը հայտնել է «Ուրվական» էլիտար ստորաբաժանման հրամանատարի զոհվելու մասին
«Ուրվական» անունով հայտնի էլիտար ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ռոյ Լևին երեկ զոհվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հետ հարավային Ռեյմ համայնքում մարտերի ժամանակ, հայտնում է Times of Israel-ը։ «Նա խիզախորեն ղեկավարում էր իր թիմը՝ Ռեյմ կիբուցում առաջինը մտնելով կռվի մեջ, որպեսզի փրկի քաղաքացիներին, որոնք պաշարված էին իրենց տներում», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, փոխհրաձգության ժամանակ սպանվել է մոտ 10 պաղեստինցի զինյալ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակեց ևս…
Կարդալ ավելինԱրցախում պայթյունից տուժած 5 անչափահասների տեղափոխել են ԱՄՆ և Բելգիա՝ բուժումը շարունակելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։ Հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումը շարունակում է 12 պացիենտ։
Կարդալ ավելինԴավաճան իշխանությունները անմիջական մեղսակից են արցախահայերի ցեղասպանությանը.պատգամավոր` ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի հրապարակած վերջին տվյալներով Արցախից՝ Հայաստանի սահմանն է հատել է 100 632 բռնի տեղահանված մեր հայրենակիցներ: Ըստ որոշ տեղեկությունների Ղարաբաղում մնացել են շուրջ 40 հայեր և մի շարք հայրենակիցներ, ովքեր հաշմանդամ են կամ չեն կարողացել տեղահանվել: Այս ֆոնին մեզ համար միջազգային դերակատարություն ունեցող երկրներից Ֆրանսիայից, ԱՄՆ-ից հնչում էին հայտարարություններ, արցախահայրերի ինտեգրացիայի մասին Ադրբեջանի կազմում նրանց արժանապատիվ կյանիքի իրավունքը պահպանելու , անվտանգության երաշխիքների և էլի մի շարք պայմանների մասին , որի մասին ևս…
Կարդալ ավելին«որևէ խաղարարար առաքելություն մեզ այցի չգա ու մեզ «չփրկի»».Արսեն Քարամյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախկին տեղակալ Արսեն Քարամյանը իր ֆեսբուքյան էջում գրում է ՝ «Նկարում պատկերված է Ռուանդայում իրականացված ցեղասպանության զոհերի գանգերը: Այս գրառմանս նպատակը նկարի հրապարակումը չէ բնավ, այլ դեպքերի ընթացքը շատ հպանցիկ ներկայացնելը: Եվ այսպես՝ Ռուանդան Արևելյան Աֆրիկայում պետություն է՝ շուրջ 7,5 մլն բնակչությամբ: Բնակչության էթնիկ կազմի ճնշող մեծամասնությունը հութուներն են, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ փոքրամասնություն կազմողները՝ թուտսիները քաղաքային բնակչությունն է՝ առավել բարեկեցիկ և կրթված հատվածը: 1994 թ-ին գարնանը…
Կարդալ ավելինԱդրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիների շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման դեպքեր են գրանցվել. ՄԻՊ-ի հայտարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանը կոնկրետ փաստերով անդրադարձել է Ադրբեջանի կողմից թույլ տված մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, խաղաղ բնակչության թիրախավորումների, արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում մահվան դեպքերի, խոշտանգումների վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումներին։ Փաստագրվել են…
Կարդալ ավելին








