Գազայում պատերազմը վարում են ամերիկացիները, և նրանք պետք է վճարեն իրենց ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
Նրա խոսքով՝ Գազայի նահատակները բացահայտեցին Սիոնիստական ռեժիմի բոլոր կեղծ մտադրությունները, որոնք ցանկանում էին խաբել իսլամական երկրներին և մղել նրանց հարաբերությունների կարգավորման, փոխանցում է Irna-ն։
«Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները Դիմադրության շարժման հարձակումների վտանգի տակ են»: «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը մարդկության մարտն է բարբարոսության դեմ, որը ներկայացնում են Ամերիկան, Անգլիան և Իսրայելը»,- ընդգծել է Նասրալլան։
Հեզբոլլահի առաջնորդը որպես առաջին նպատակ անվանել է պատերազմի դադարեցումը և Գազայի հատված ներխուժումը կասեցնելը։
«Երկրորդ նպատակը դիմադրության և ՀԱՄԱՍ-ի հաղթանակն է Գազայի հատվածում: Գազայի իրադարձությունները պարզապես պատերազմ չեն, այլ վճռական ու պատմական ճակատամարտ»,- ասել է նա։