Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է։ Այս մասին հայտարարել է «Ազգային կոմիտեն»-ն։ «Այս քայլն ակնհայտորեն միտված է խոչընդոտելու այսօր 18:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մեր հայրենակիցների մասնակցությունը: Խնդրում ենք մեր հայրենակիցներին հավաքին իրենց մասնակցությունն ապահովել` հաշվի առնելով Մետրոպոլիտենի չաշխատելու հանգամանքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելինԻրավունք
Հայաստանը մնալո´ւ է կանգուն. Հայկ Կոնջորյանը՝ «հրեշավոր ծրագրի» մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում եւ Արցախում կատարվող իրադարձություններին: «Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը. Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի: Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա: Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն…
Կարդալ ավելինՄիրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հայտնում են ԱԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ քննարկումների և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ։ Վառելիքը կհասցվի Աղդամ (Ակնա)-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով։ Արցախում տեղեկությունը դեռ չեն հաստատել։
Կարդալ ավելինԶինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքման տասնյակից ավելի դեպքեր: «ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա: Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքման նախաձեռնություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: «Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է…
Կարդալ ավելին100 զոհվածների աճյուններ Ստեփանակերտից կտրված բնակավայրերում են, մեկ ընտանիքից մի քանի սպանված կա․ Արման Թաթոյան
Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում: Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց բժշկական փորձաքննությունների: Հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին….
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ–ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելինԲրյուսովում դասադուլ է , որին միացել են այլ ԲՈՒՀ էր.ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին
Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին: Նրանք հայտարարել են դասադուլ: Այս մասին ակցիայի մասնակիցներին հայտնեցին ուսանողները և նշեցին, որ այժմ լսարանները դատարկ են: Քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում, նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց: Նշենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն արդեն երրորդ օրն է՝ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի, ինչպես նաև պահանջում են ՀՀ իշխանություններից Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։
Կարդալ ավելինՏեսեք, թե ինչի բերեց Ղարաբաղում Փարիզի միջնորդությունը. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։ «Տեսեք, թե դա ինչի է հանգեցրեց։ Փարիզը փորձեց իր վրա վերցնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար… Հենց որ…
Կարդալ ավելին







