Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօր առաքելության թվով 1000-րդ պարեկությունն է՝ դեպի սահմանամերձ շրջաններ՝ իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար:
«Պարեկություն ենք իրականացնում 6 գործող հենակետերից՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում։
Ամեն շաբաթ մեր մոնիտորինգ իրականացնողներն անցնում են մոտ 3800 կմ՝ մոտավորապես՝ օրական 7 պարեկություն իրականացնելով»։