Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել են, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ»,…
Կարդալ ավելինԻրավունք
Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ
Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը և կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական…
Կարդալ ավելինԲացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․10․2025
Ամիօ բանկը առաջարկում է բացառիկ, 6% տարեկան եկամտաբերություն` ԱՄՆ դոլարով, 366-ից 1095 օր ժամկետով ձևակերպվող ավանդների համար։ Ավանդը ձևակերպելու համար պետք չէ անգամ բանկի մասնաճյուղ մոտենալ, որովհետև բացառիկ տոկոսադրույքը գործում է AMIO Mobile հավելվածում, որտեղ ավանդի ձևակերպումը տևում է 1 րոպեից էլ պակաս։ Ավանդի ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումարը ընդամենը $100 է։ Ամիօ բանկի ավանդատուները կստանան նաև անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի գումարից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր)։ Եթե…
Կարդալ ավելինՎայոց Ձորը նոր մարզպետ ունի. Վահագն Արսենյանը նշանակվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում որոշեց Կոլյա Միքաելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մարզպետի պաշտոնում նշանակեց Վահագն Արսենյանին։ Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով. «Կաշխատեմ հանուն պետության և Վայոց Ձորի մարզի»։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց. «Պարոն Արսենյան ձեզ հաջողություններ եմ ցանկանում, որ կարողանաք ձեր ողջ ուժն ու եռանդը ներդնել Վայոց ձորի մարզի ծրագրերը զարգացնելու համար»։ Նշենք, որ Վահագն Արսենյանը զբաղեցնում է Ջերմուկի քաղաքապետի պաշտոնը։ Նա «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ…
Կարդալ ավելինԱրման Թաթոյանը հայտարարել է Հայաստանի վարչապետ դառնալու մտադրության մասին
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Մենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ենք։ Աշխատում ենք խնդիրներ լուծելու ուղղությամբ, ձգտում ենք ձևավորել կառավարություն, իսկ ես հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Խաղաղությունը բացառիկ արժեք է, սակայն խաղաղությունը բազմաթիվ գործընթացների, ամուր անվտանգության համակարգի, համախմբման, այլ ոչ թե պառակտումների արդյունք է։ Մենք կառաջնորդվենք ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով, որոնք կարևորագույն նշանակություն ունեն»,- ընդգծել է նա։ Ըստ Թաթոյանի՝ իրենց…
Կարդալ ավելին«ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ»-ՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ.
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ -ն տնտեսվարողի /գործուներությունը/ կասեցրել է, որի հետևանքով առաջացել է վերջինիս դժգոհությունը և սոց .ցանցերում ապատեղեկատվություն էտարածվել: Մանրամասները հրապարակել է պետական գերատեսչությունը՝ 08.10.2025թ. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող՝ (ք․ Երևանի Սարյանի 22 հասցեում գործող «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Տեղեկացնում ենք, որ, տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա…
Կարդալ ավելինՆոյեմբերի 16-ի Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները հրապարակված են
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Ընտրելու իրավունք ունեցող անձինք ընտրացուցակներում կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններ:
Կարդալ ավելինՄամուլի հաղորդագրություն․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր հանդիպում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (Amcham) տնօրենների խորհրդի անդամների կողմից բարձրացված տնտեսական մրցակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել հանձնաժողովի դերի և լիազորությունների վերաբերյալ՝ որպես անկախ և հավասարակշռող մարմին, պետական գնումների գործընթացի, պետության կողմից բաժնեմասերի ձեռքբերման, տնտեսավարողներին արտոնությունների և պետական օժանդակությունների տրամադրման նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնելու առնչությամբ։ ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ…
Կարդալ ավելինՁեռք բերեք պարտատոմսեր մեկ հպումով՝ AMIO Mobile-ում. բարձր տոկոսադրույք, կայուն եկամուտ
Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ ներդրողներին առաջարկելով ժամանակակից և հարմար լուծումներ: Այժմ բանկի նոր թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց մասնաճյուղ այցելելու՝ անմիջապես AMIO Mobile հավելվածում: Այս նոր գործառույթը հնարավորություն է տալիս ներդրողներին կատարել պարտատոմսերի գնում ընդամենը մեկ րոպեում: Բավական է մուտք գործել Հավելվածի ՙՀայտեր՚ բաժնի ՙՊարտատոմսերի ձեռքբերում՚ էջ, ընտրել արժույթն ու քանակը և հաստատել դիմումը: Ամիօ բանկի թողարկած պարտատոմսերը ներդրողներին առաջարկում են կայուն և կանխատեսելի եկամտաբերություն. ՀՀ դրամով՝ տարեկան…
Կարդալ ավելինԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց միջազգային 2-րդ գիտաժողովը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետների միջև: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը։ Գիտաժողովին մասնակցում…
Կարդալ ավելին









