Թանկագին հայրենակիցներ. Պատմության մեջ դեռ չենք ունեցել հաղթանակի այնպիսի օր, որը նաև պարտության օր դառնա: Այս մայիսի 8-ին ուրախությա՞ն արցունքներն են, շատ, թե՞ մեր կորուստները սգալու:Մենք դա գլխահակ ենք ասում:Այդուհանդերձ, պարտությունը, ժողովրդինը չէր, այլ թշնամու և յուրային ձևացողների, հավատափոխների որոգայթի արդյունքն էր, որը մեզ ծնկի չի բերել: Մենք դա գիտակցաբար ենք ասում:Հայոց մայիսը եղել է ու կլինի հաղթանակների ամիս:Դա մենք հաստատակամորեն ենք ասում:Կապացուցենք, որ հազարավոր հերոս նահատակների արյունը ազգի համար ջուր չէ, այլ ավիշ, որ…
Կարդալ ավելինԻրավունք
«Նոր ենք վարույթ ընդունել, ծանոթացման փուլում է». Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք այնուամենայնիվ, նշում ենք եռատոնը, որովհետեւ պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, դրանք մեզ համար տոներ են, այդ թվում Շուշիի ազատագրումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը ճնշում է, որպեսզի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, նաեւ ասել է, որ Շուշին դժգույն քաղաք է, Քյարամյանն ասաց. «Ես…
Կարդալ ավելինSOAD-ի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները 
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում: Նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին: Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը մայիսի 1-ից տարաբնույթ բողոքի ակցիաներ է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Կարդալ ավելինՀայաստանում վերջին 5 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին 5 օրում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422896-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոը: Վերջին 5 օրում կատարվել է 8885 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3068217 է: Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, նվազել է 3-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412048 անձ` վերջին 5 օրում 22 անձ: Մեկ 5 օրում կորոնավիրուսի…
Կարդալ ավելինԿեղծիքները չեն դադարում. Ադրբեջանը շարունակում է Դադիվանքը յուրացնելու փորձերը
Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում Քարվաճառի Դադիվանքի հայկական տաճարը յուրացնելու փորձերը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել»: Այցելությունը տեղի է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի շրջանակներում: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայկական հինավուրց Դադիվանքը որպես «ալբանական» ներկայացնել՝ գործելով «ինչը չի կարելի քանդել, պետք է յուրացնել» սխեմայով։
Կարդալ ավելինԱպրենք հանուն նոր հաղթանակների. Ռոբերտ Քոչարյան
Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների Շնորհավոր Մայիսի 9»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կարդալ ավելինՄայիսի 9․ Այսօր նշվում է Մեծ հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման տարեդարձը
Հայ ժողովուրդը 2022թ. մայիսի 9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի ու Շուշիի պաշտպանության համար, սակայն Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի մեջ։ Հայաստանում մայիսի 9-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ։…
Կարդալ ավելինԳերու ծնող ներկայացած «Ախուրյանցի անոն» երբեք զավակ չունեցած բնորդուհի է. Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է. «Այսօր ընդդիմությանը Գյումրի գնալու ճանապարհին խոչընդոտել փորձող ամենաակտիվ կինը, պարզվում է, ո՛չ գերու ծնող է, ո՛չ զոհված զինծառայող որդի ունի եւ ընդհանրապես, երբեք զավակ չի ունեցել։ Ախուրյանցիներն ապշած են իրենց համագյուղացի բնորդուհի «ախուրյանցին Անոյի» վարքից։ Yerevan.Today -ին դիմած տեղի բնակիչների խոսքով` ախուրյանցին հայտնի Անոն ինչ-որ մեկի հրահանգով եկել ու գերու մայր էր խաղում։ «Ո՞վ չգիտի Անոյին։ Մեկ աղանդավոր էր, գնաց-հրաժարվեց, իբր Եկեղեցի մտավ, որ դարձի գար, էն էլ Աջապահյանը վռնդեց, կեղծ հավատացյալի գլխաշորով պիտի…
Կարդալ ավելինՄայիսի 9-ին` 17:00-ին, համազգային հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում
Վաղը` մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման օրը, համազգային հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում: «Մայիսի 9-ին, 17:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։Մայիսի 9-ին, 17:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ
Կարդալ ավելինՄայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ հանուն Հայրենիքի զոհվածների
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Այս մասին հատնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել:
Կարդալ ավելին