Մոսկվան որոշակի շփումներ ուներ Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այս նյութում կան շատ անճշտություններ, շատ սխալներ: Ղարաբաղի հարցում որոշակի շփումներ եղել են։ Բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել նման բանակցությունների անցկացումը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը դիմել են Մոսկվային՝ նախքան ճգնաժամի սկսվելը Լեռնային Ղարաբաղի թեմայով հանդիպում անցկացնելու համար։ Չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում դիվանագետը պարզաբանել է, որ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները և ԵՄ-ն կանոնավոր մտքեր են փոխանակել Ղարաբաղի վերաբերյալ։ «Սրա մեջ ոչ մի գաղտնիք չկա: Դա սովորական տեսակետների փոխանակում էր: Բայց մենք կհետևենք, թե ինչպես է Արևմուտքը ներկայացնում ամեն ինչ, և այստեղից պարզ կդառնան այն նպատակները, որոնք ի սկզբանե կանգնած էին նրանց առջև», – ասաց Զախարովան:

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր Թուրքիայում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի բանակցությունների մասին։ Պարբերականի փոխանցմամբ, հանդիպումը տեղի է ունեցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից մի քանի օր առաջ։

Spread the love