Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանքներ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակման և Հայաստան վերադարձի հարցում օժանդակության խնդրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ոչ մի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դիմում չի եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մեծ մասը»,- նշել է նա։

Spread the love