Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այս տարվա հունվարին հրաժարական է տվել ՄԻՊ-ի պաշտոնից:

Spread the love