Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցելությունը Իսպանիայի Գրանադա քաղաք։
Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը չեղարկել է։
Նշվում է, որ չեղարկվել է նաեւ Էրդողանի մասնակցությամբ իշխող կուսակցության խորհրդարանական նիստը։
Էրդողանի այցի չեղարկման պատճառ նշում են մրսածությունը։
Թուրքիայում այս լուրը բացասական է ընդունվել, քանի որ նշում են, որ փաստացի Ալիեւը մենակ է լինելու Գրանադայում: