Չավուշօղլուի «Գորշ գայլերի» նշանից հետո Ուրուգվայը սառեցրել է Անկարայում դեսպանի նշանակումը

Չավուշօղլուի «Գորշ գայլերի» նշանից հետո Ուրուգվայը սառեցրել է Անկարայում դեսպանի նշանակումը

Ուրուգվայը սառեցրել է Անկարայում դեսպանի նշանակման գործընթացը։ Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝  Ուրուգվայու  հայ համայնքի բողոքի ակցիայի ժամանակ հայերին Թուրքիայի ԱԳ նախարարը «Գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել, ինչից հետո Ուրուգվայում մեծ աղկում է բարձրացել։ Խորհրդարանում առաջարկել են սառեցնել Թուրքիայում Ուրուգվայի դեսպանի նշանակման գործընթացը։ Ձայների մեծամասկնությամբ դեսպանի նշանակումը սառեցվել է։        

Կարդալ ավելին

Արձանագրվել են ՀՀ ՄԻՊ-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր

Արձանագրվել են ՀՀ ՄԻՊ-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր

Վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։ «Մասնավորապես՝ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի…

Կարդալ ավելին

Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը. վերահաստատել են «լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»

Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը. վերահաստատել են «լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»

Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը: ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: «Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», –…

Կարդալ ավելին

ՄԻՊ-ն անդրադարձել է հավաքների ընթացքում անհամաչափ ուժի կիրառմանը, բերման ենթարկման ընթացակարգային խախտումներին

ՄԻՊ-ն անդրադարձել է հավաքների ընթացքում անհամաչափ ուժի կիրառմանը, բերման ենթարկման ընթացակարգային խախտումներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մամուլի ազատության օրվա առթիվ ՄԻՊ աշխատակազմում ընդունել է շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ասուլիսի բացման իր խոսքում Պաշտպանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել նրանց դերի կարևորությունը ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում և տեղեկատվական իրականությունում մասնագիտական պարտքը պատշաճ իրականացնելու համար շատ մարտահրավերներ կան լրագրողների աշխատանքի համար և ընդգծել, որ աշխատանքային կարողությունների…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչեւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»,- Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կազմի ընդլայնմանը` նշելով, որ այն երկու երկրների միջեւ ամուր համագործակցության վկայությունն է: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի…

Կարդալ ավելին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Մայիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան: ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:        

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատախանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատախանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։        

Կարդալ ավելին

Հստակեցվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը

Հստակեցվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը

Հայաստանի կառավարությունը, գործող օրենսդրությանը համապատասխան, չի կարող քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված դիմումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմացումը. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանի ապալեգիտիմացումը. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէր 2020–ի նոյեմբերի 9–ից հետո. Հետո նա «խաղաղության դարաշրջան», գերիների վերադարձ ու Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն խոստացավ 2021–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ու ֆորմալ լեգիտիմություն ստացավ, բայց 2021–ի հունիսի 20–ի ընտրություններից հետո ունեցանք պատերազմի ամենօրյակներ, նոր զոհեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Գերիների մասին նա արդեն մոռացել է՝ հընթացս նրանց հռչակելով հանցագործներ։ Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականությանը,…

Կարդալ ավելին
1 413 414 415 416 417 428