Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 տեղահանված արցախցի

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 000-ի։ Նրանցից  69 916-ն արդեն հաշվառվել է։

«Այս պահի դրությամբ պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 անձ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 976

Արարատ՝ 6031

Արմավիր՝ 2124

Գեղարքունիք՝ 2147

Լոռի՝ 1187

Կոտայք՝ 5323

Շիրակ՝ 897

Սյունիք՝ 2050

Վայոց ձոր՝ 1555

Տավուշ՝ 1183

Spread the love