Դեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. Թուրք նախարար

Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքից»։

Թուրքական A haber հեռուստաընկերության ուղիղ եթերում թուրք նախարարը նշել է, թե Թուրքիայի նախագահի՝ Նախիջեւան այցի ժամանակ էլ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը ունենալու է, թե ավտոճանապարհ, թե երկաթգիծ Թուրքիայից մինչեւ Բաքու։

Աբուլքադիր Ուրալօղլուն պնդել է, թե դեպի թյուրքական աշխարհ եւ միեւնույն ժամանակ դեպի Պեկին  ձգվող ճանապարհին «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր հանգույց է լինելու։ «Այս Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում։  Ճիշտը Հայաստանի միջոցով անցնելն է, եթե չստացվի, ապա Իրանով կանենք այդ միջանցքը։ Նախագահ Էրդողանը հայտնել է, որ Իրանի հետ էլ հնարավոր է, համապատասխան բանակցությունները կան»,–ասել է թուրք նախարարը։

Spread the love