Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած

Ավելի քան 600 բեռնատարներ են կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի դրությամբ, Վերին Լարս անցակետով դեպի Վրաստան անցնելուն 610 ծանր մեքենա է սպասում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Երկուշաբթի առավոտվա դրությամբ հերթում մինչև 700 ծանր բեռնատար է եղել։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը հայտնել էր, որ ճանապարհային աշխատանքները հանգեցրել են Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական սահմանով անցնելու սպասող ծանր բեռնատարների հերթի ավելացմանը։ Նա նաեւ նշել է, որ ճանապարհի աշխատանքները կավարտվեն երեք օրվա ընթացքում։

«Վերին Լարս» անցակետը գտնվում է վրացական ռազմական ճանապարհի վրա, որը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը Ռուսաստանի հետ:

Spread the love