«Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ»․ Անգելա Մերկելը Էրդողանին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։

Նախկին կանցլերը նշել  է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային հարցերի թվում է եղել, թե ով է պատասխանատու Գերմանիայում բնակվող երկրորդ և երրորդ սերնդի թուրքական ծագում ունեցողների համար: Նա հիշեցրել է այդ առիթով Էրդողանին ասած իր խոսքը․ «Զգույշ եղեք, իրենց վարչապետը ես եմ»։

Մերկելը նաև մատնանշել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերը կազմում են երկրի մի մասը և վերջին տարիներին Գերմանիայում մշտական բնակություն հաստատածների  թիվն աճել է և այդ մարդկանց  հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։

Spread the love