Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են…
Կարդալ ավելինԻրավունք
Ամիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր
Ամիօ բանկը տարին ավարտում է հաղթանակներով․ Armenian Digital Awards մրցանակաբաշխության ընթացքում բանկի երեք նախագծերը արժանացել են մրցանակների՝ չորս տարբեր անվանակարգերում։ «Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը սիրվել է ոչ միայն բանկի հաճախորդների, այլև պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Արշավը ճանաչվել է Silver Winner միանգամից երկու անվանակարգերում՝ Best Digital Creativity և Best Digital Advertising Campaign։ Best Digital Advertising Campaign անվանակարգում Bronze Winner է ճանաչվել նաև Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը՝ Amio Era-ն։ Amio Era-ն բարձր…
Կարդալ ավելինԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար
Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։ «Տաշքենդում մենք ստորագրել…
Կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանը քննարկել է էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման վրա ԱԱՀ-ի և տուրքերի վերացման հարցը
ՀՀ կառավարությունն առաջարկում է ևս մեկ տարով երկարաձգել մեծ, փոքր և միջին չափի ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների և էլեկտրական շարժիչով մոպեդների ներմուծման գործող ավելացված արժեքի հարկի արտոնությունը։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ դեռևս 2019 թվականից գործող արտոնությունը լրանում է 2026 թվականի հունվարի 1-ին։ Ուստի, հաշվի առնելով առկա դրական արդյունքները, իշխանությունները նպատակահարմար են համարել այդ արտոնությունները երկարաձգել…
Կարդալ ավելինԱռգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա. Երևանի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և 1275…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 394 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4715 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 133 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 735, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 452, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 305, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և 1545 այլ իրավախախտում։ 142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…
Կարդալ ավելինԱսիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն
Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին: Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստակամ է զարգացնելու…
Կարդալ ավելին«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԵՐԵՔ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. այսպես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ) (արտադրված՝ 06․11․2025թ.), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ)…
Կարդալ ավելինAMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է
Ամիօ բանկը տեղեկացնում է, որ գործունեության 2 տարիների ընթացքում բանկի հավելվածի՝ AMIO Mobile-ի ակտիվ օգտատերերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 100,000-ի։ Բանկը խրախուսում է հավելվածով գործարքների կատարումը, և այդ նպատակով AMIO Mobile-ում մշտապես առկա են շահավետ առաջարկներ։ Օրինակ՝ հավելվածում ձևակերպվող ավանդներն ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ։ Բացի այդ, հավելվածում ավանդ ձևակերպելը շատ արագ է՝ տևում է 1 րոպեից էլ քիչ, և բանկի ավանդների 85%-ը ձևակերպվել է հենց AMIO Mobile-ով։ AMIO Mobile-ում հնարավոր է ստեղծել նաև անվճար* թվային…
Կարդալ ավելինԳիտնականները գտել են որովայնի վնասակար ճարպի քանակը նվազեցնելու միջոց
Դիետայի և ֆիզիկական վարժությունների համադրությունը կարող է օգնել նվազեցնել նյութափոխանակային հիվանդությունների ռիսկը՝ օրգանների շուրջ կուտակվող վնասակար ճարպի քանակը նվազեցնելու հաշվին։ Ցույց է տվել նոր ուսումնասիրությունը։ Հայտնի է, որ առողջ ապրելակերպը օգնում է նիհարել, սակայն գիտնականներն ավելի ու ավելի են խոսում այն մասին, որ մարդու առողջությունը կախված է նրանից, թե որտեղ է պահվում մարմնի ճարպը, փոխանցում է Euronews-ը։ Օրինակ՝ ենթամաշկային ճարպը այն ճարպն է, որը կարելի է զգալ մաշկի տակ։ Սակայն ավելի վտանգավոր է համարվում ընդերային…
Կարդալ ավելին








