«Այսօր առավել քան երբևե մեր հայրենիքն ունի սփյուռքի և միասնության կարիքը»,- այդ մասին ասաց, վերջերս կայացած համաշխարհային համահայկական գագաթնաժողովին ,ՀՀ սփյուռքի հանձնակատար՝ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ: Գագաթնաժողովին ներկա էր նաև հայրենիքին տարիներ շարունակ բարեգործական աջակցություն և բազմաթիվ սոցիալական ծառայություններ մատուցած Հայ-Դանիական «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի հիմնադիր` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: ՀԿ հիմնադիր և փոխնախագահ տիկին ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքերով՝ գագաթնաժողովի հրավերը հերթական անգամ դրական էր ընդունել և սիրով եկել էր Երևան, միջոցառմանը մասնակցելու համար:Այս և «ԴԱՆԱՐՄԵՆ» ասոցիացիայի ստեղծման շարժառիթների և նրա նպատակների…
Կարդալ ավելինԻրավունք
Ձերբակալվել են «Հայանտառի» «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում «Թումանյանի անտառտնտեսությունից» մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` պարզվել է, որ Կ. Ղ.-ն Ա. Բ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից…
Կարդալ ավելինՀակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է
Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին ասաց Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։ «Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն…
Կարդալ ավելինԿարեւորվել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում արդյունավետ փոխհարաբերությունների զարգացումը. հանդիպում Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ
Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Արսեն Թորոսյանը: Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում եւ Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա…
Կարդալ ավելին««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող եւ մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված: ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ…
Կարդալ ավելինՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Կարդալ ավելինԱրցախի ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Ադրբեջանի ՊՆ-ն 2-րդ սուտ հաղորդագրությունն է տարրածել
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Կարդալ ավելինՆոյեմբերի 28-ին փակ կլինի Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը: «Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը», – ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրությունում:
Կարդալ ավելինԽորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. համաժողով Երեւանում
ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաեւ: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ: Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի…
Կարդալ ավելինՆախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսվում է, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ նրա տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից այնուհետեւ կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել եւ արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող՝…
Կարդալ ավելին




