Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները. գազի գինը 10 տարի չի բարձրանա

Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները. գազի գինը 10 տարի չի բարձրանա

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Ըստ այդմ, կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Այդ 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար…

Կարդալ ավելին

Կառավարությունը ցանկանում է փոխել ներհամայնքային տրանսպորտի սպասարկման կազմակերպման կարգը

Կառավարությունը ցանկանում է փոխել ներհամայնքային տրանսպորտի սպասարկման կազմակերպման կարգը

Ներհամայնքային տրանսպորտի սպասարկման մրցույթի հաղթող կարող է դառնալ ցանկացած կազմակերպություն, որը կներկայացնի 1 կմ ճանապարհի սպասարկման համար նվազագույն գինը։ Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին  քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ գործող նորմերը ենթադրում են մեկ ուղեւորի փոխադրման համար կոնկրետ արժեք «Ուղեւորների վճարած գումարները ամբողջությամբ փոխանցվելու են տեղական բյուջե, իսկ…

Կարդալ ավելին

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած հայկական բեռնատարներին սեղմ ժամկետում կթույլատրվի շարունակել իրենց երթը. ՏԿԵՆ

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած հայկական բեռնատարներին սեղմ ժամկետում կթույլատրվի շարունակել իրենց երթը. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։ «Հանդիպման ժամանակ վարորդների բարձրացրած հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են»,–ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում…

Կարդալ ավելին

Ռուսաստանում ԼԳԲՏ, մանկապղծության եւ սեռափոխության պրոպագանդան արգելող օրենք են ընդունել

Ռուսաստանում ԼԳԲՏ, մանկապղծության եւ սեռափոխության պրոպագանդան արգելող օրենք են ընդունել

Հինգշաբթի ՌԴ  Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության պրոպագանդան եւ սեռը փոխելու ցանկություն առաջացնող տեղեկատվությունն արգելող օրինագիծ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթով արգելվում է ԶԼՄ-ում, համացանցում, գովազդում, գրականութունում եւ կինոյում տարածել ԼԳԲՏ-ի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ պրոպագանդել ոչ ավանդական սեռական հարաբերությունները, մանկապղծությունը։ Բացի այդ արգելք է սահմանվում  ֆիլմին վարձույթի վկայական տրամադրելու հարցում, եթե այն պարունակում է նյութեր, որոնք պրոպագանդում են ոչ ավանդական սեռական հարաբերություններ եւ նախասիրություններ։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ մեխանիզմի ներդրում,…

Կարդալ ավելին

Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը

Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը

Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության…

Կարդալ ավելին

Ադրբեջանը մոտ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմը կորուստներ չունի: ՊՆ-ից  հայտնում են, որ նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:        

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում․ Փաշինյան

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում․ Փաշինյան

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում։ Այս մասին Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես նկատել եմ, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով։ Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաներում որոշակի փոփոխությունների հետ, բայց ընդհանրապես սա փաստ է, որը ստեղծում է հնարավորություններ, նոր հնարավորություններ՝ տնտեսական համագործակցության համար։ Եվս մեկ անգամ ողջունում եմ։ Եվ իհարկե, այսօր մենք արդեն քննարկեցինք եւ կքննարկենք տարածաշրջանային բնույթի…

Կարդալ ավելին

Բաքվի ագրեսիային արձագանքի բացակայությունը հսկայական վնաս է հասցնում ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Ցավալի է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չզսպեց ագրեսիվ գործողություններից, մանավանդ որ մինչ օրս մեզ փաստացի չի հաջողվել հասնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի վերաբերյալ որոշմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եւ ես դա գնահատում եմ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն»,-ասաց նա։  Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում…

Կարդալ ավելին

Թաթոյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական սփյուռքի միջև կապերի ապահովումը և այլն։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների…

Կարդալ ավելին

Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Տոկաեւ

Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Տոկաեւ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեւանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հույս է հայտնել, որ «ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը»։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված քայլերին։ «Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով և…

Կարդալ ավելին
1 484 485 486 487 488 539