Ներկայում գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ եւ հրամաններ, որոնց հաստատումը հստակ սահմանված չէ: Անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ հաստատել նոր իրավական ակտեր, որոնք լիազորված չեն որեւէ օրենքով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Կառավարության հեղինակած ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության,…
Կարդալ ավելինԻրավունք
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ(ֆոտոշարք)
Օրերս մեր հանրապետության բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների թիվն ավելացավ ևս մեկով: « Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, « Իմ անտառ Հայաստանը» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և « Շեն» բարեգործական ՀԿ –ն միավորվելով հանուն անտառների պաշտպանության , վերականգնմանը և անտառապատմանը , միասին հիմնադրել են « Հայաստանի անտառային դաշինք» -ը: Միջոցառմանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար՝ ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ , ով ողջունեց ստեղծման գաղափարը և նպատակները : Այնուհետև վերոհիշյալ ՝ դաշինքի հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին դաշինքի առաքելությունն ու…
Կարդալ ավելինՆվազագույն կենսաթոշակը 2023 թ. հուլիսից կհասնի 36 հազար դրամի. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 2023 թ. ֆինանսական փաստաթղթով նախատեսված է հատկացնել 648 մլրդ 453,5 մլն դրամ: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում էր, որ այս տարվա ընթացքում պետք է ֆինանսավորվեն 589 մլրդ 860 մլն դրամի ծրագրեր, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 786,1 մլն դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական հատկացումները՝ նշել է…
Կարդալ ավելինՀՆԱ-ից առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել ոլորտում առկա կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները
ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ: Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ…
Կարդալ ավելինԱռաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Կառավարությունն առաջարկում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը 68.000 դրամի փոխարեն սահմանել 75.000 դրամ: Հարցի հետ կապված՝ առաջարկվում է փոփոխել նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:Հանձնաժողովն առաջին…
Կարդալ ավելինԲաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել․ Ալիեւ
Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել եւ կարծում է, որ դրա հիման վրա կարելի է հասնել կարգավորման։ Այս մասին Սոչիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը։ Հիմա եկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խոսելու եւ գործելու ժամանակը։ Եվ իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում։ Ադրբեջանը համեմատաբար վերջերս…
Կարդալ ավելինՊետք է ինչ-որ կերպ վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը․ Պուտին
Հայաստանի ղեկավարությունն ունի քաղաքական կամք լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Սոչիում, բացելով հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Հակամարտությունն արդեն տասնամյակներ է տեւում։ Եվ այն պետք է ինչ-որ կերպ վերջ տալ: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք ամեն կերպ սատարում ենք դրան: Պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք մեզ թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը հույս է…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները
Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր։ Նախատեսվում է, որ ՌԴ նախագահն…
Կարդալ ավելինԱդրբեջանում Հայաստանի հետ սահմանին անցակետ չեն ուզում, միայն «միջանցք»
Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումը հայկական կողմի՝ մի քանի անցակետեր բացելու առաջարկի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Երեւանը հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ բացելու մտադրության մասին։ Երկար լռությունից հետո Բաքուն արձագանքել էր այս առատաձեռն առաջարկին։ «Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու Հայաստանի առաջարկները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման իմիտացիա են»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ Նրա խոսքով՝ Երեւանի առաջարկած կետերից դուրս եկող ճանապարհները ռելիեֆային եւ բնակլիմայական պայմաններով հարմար չեն Նախիջեւանի հետ…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի Հայաստանին տրամադրվող օգնությունը
Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցները, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։ «Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Սպասվում է նաեւ, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»,- Telegram-ի ալիքում հայտնել է կազմակերպությունը։
Կարդալ ավելին





