Սիրելի հայրենակիցներ
Ավարտում է 2022 թվականը
Այս օրերին դժվար է գտնել ներշնչանքի կամ ոգևորության խոսքր , քանի որ բոլորս չդադարող սպասման մեջ ենք, Արցախի ճանապարհի բացման սպասում, ռազմագերիների վերադարձման սպասում, բարեկեցիկ տարվա սպասում՝ անձնական, ընտանեկան ու ազգային բյուր սպասումներ մեկտեղվում են արժանապատիվ ապրելու ակնկալիքով։ Սպասումներ, որոնք կարող են մեզ համար կենսունակության աղբյուր ծառայել:Որպես այդպիսին անհրաժեշտ է լավատեսությունը:
Հենց արժանապատիվ ապրելու ակնկալիքն է որ ստիպում է Հայ մարդուն, անկախ նրանից թե նա աշխարհի որ մասում է ապրում ճանաչել իսկությունը և առաքինաբար պայքարել սեփական ՏԵՍԱԿԻ կենսունակության համար։
Հարգելի հայրենակիցներ, 2023 թվականը դիմավորում ենք դաժան իրականության պայմաններում:
Արդեն 20 օր շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը:
Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված:
Պարտվողական մտքերից հրաժարվեք , քանի որ Արցախը յուրաքանչյուր Հայ մարդու կյանքի իմաստն է և անվտանգության ու արժանապատիվ ապրելու երաշխիքը:
Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը:
Ասածս հիմնավորեմ տարբեր քաղաքական ժամանակներում ռազմավարական մտածողություն ունեցող լիդերների մտքերով:
Այսպես՝ Հայկ. ԽՍՀ կոմկուսի կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանը 1945թ նոյեմբերի 11-ին դիմել է Ստալինին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցով: Հետագայում նա ինչ-որ առիթով ասել է` «Դուք չկարծեք, թե Ստալինին դիմելով` ես մտահոգված եմ եղել միայն Լեռնային Ղարաբաղի ճակատագրով,-ասել է նա:-Ղարաբաղը պետք է փրկել, դա անկասկած է: Բայց ով լավ է ճանաչում ղարաբաղցուն և Ղարաբաղը, նրա հողն ու ջուրը, ունեցածն ու հնարավորությունները, անպայման կմտածի, որ դա պիտի լինի նաև Հայաստանի փրկությունը» (Բ. Ուլուբաբյան, «Արցախյան գոյապայքարը», էջ 192):
Ավո. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:
Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:
Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
Ինչպես տեսնում ենք` թուրքական «Մեծ Թուրան» գաղափար-նպատակի իրականացման ճանապարհին թշնամին համարում է «Ղարաբաղ» ծրագիրն ավարտված (վերջին շտկումներն է իրականացնում) և արդիական է դարձրել «Զանգեզուր» ծրագիրը…
Այսօր յուրաքանչյուր հայի պարտքն է լինել ԱՐՑԱԽՑԻ և այդ թուրք ազարիական ուժերի կողմից այդ հումանիտար ճգնաժամի ու իրավիճակի մասին բոլոր լեղուներով խոսք հնչեցնել ….
Եկող 2023 թվականի կարգախոսը պետք է լինի
ՀԱՅԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ՄԱՍՈՒՄ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՔ. ՀԻՇԵՔ ԴՈՒՔ ԱՆՎՏԱՆԳ ԵՔ ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ ԵՎ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՔ ԱՐՑԱԽԸ ՊԱՀԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ……
Այլ օրակարգ ու խնդիր աշխարհասփյուռ ՀԱՅԸ չունի, Հային անհրաժեշտ է ՀԶՈՐ և ԿԵՆՍՈՒՆԱԿ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կյանքով ապրող ՀԱՅՐԵՆԻՔ…
ՀԱՅ ժողովուրդը իր ապրած կյանքից գիտի և հիշում է որ խաղաղություն չեն մուրում խաղաղություն ապահովում են պատրաստ լինելով պատերազմին: Այս առումով ուսանելի է Իսրայելի վարչապետ Գոլդեն Մեյերի հետևյալ բանաձևումը «Չի կարելի խաղաղ ապրել այն մարդկանց հետ ովքեր եկել են քեզ սպանելու»
Նոյեմբերի 9-ի անօրինական այսպես ասած պայմանագրից հետո անցավ երկու տարի։ Մղձավանջի երկու տարի՝ սահմանային բազմաթիվ պատերազմական գործողությունների։ Սյունիքից, Գեղարքունիքից ու Վայոց Ձորից նոր տարածքներ են գրավված, Արցախը շրջափկված է, բանակը՝ կազմաքանդված, հանրությունը՝ պառակտված, պետական ինստիտուտները՝ թուլացած/վերացած, սփյուռքի հետ կապերը՝ խզված, լավագույն մասնագետները՝ ճնշումների տակ։Այսօր Արցախի 120.000 հազար խաղաղ քաղաքացիների, մեր քույրերն ու եղբայրներն շրջափակել ու ազատ տեղաշարժից զրկել են խուլիգանի կեցվածքով մի խումբ կեղծ «էկոլոգներ»:
ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ, Ֆրանսիա, Կանադա, Իսպանիա և այլ երկրներ կոչ են անում բացել Լաչինի հումանիտար միջանցքը և վերականգնել ազատ տեղաշարժը:
Փոխարենը` Ադրբեջանի ուժային կառույցները ներկայացնող, Թուրքիայի ռեգիոնալ նվաճողական ծրագրերին աջակցող և բրիտանական բիզնես շահերը պաշտպանող կեղծ «էկոլոգները» ճանապարհը չեն բացում:
Ստացվում է, որ Ադրբեջանը թքած ունի ԱՄՆ պետդեպի վրա, ՌԴ ԱԳՆ վրա, ԵՄ վրա, ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի վրա, Ֆրանսիայի, Կանադայի, Իսպանիայի և այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների վրա: Թքած ունի, որովհետև մեզ կերակրում են հայտարարություններով, իսկ կուլիսներում բանակցում են Բաքվի հետ, որը` Ռուսաստանի դեմ հանելու համար, որը` գազի, որը` նավթի, որը` կոմունիկացիայի, որը` Ուկրաինային աջակցելու և այլն:
Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում:
Վերոգրյալ իրողության հաշվառմամբ, անհրաժեշտ է նոր ՝2023 թվականի առաջին իսկ օրից նկատի ունենալ որ, ստեղծված ծայրահեղ օրհասական վիճակը և ապագայում այն պարբերաբար կրկնվելու վտանգը, անհրաժեշտ ենք համարում որ համայն Սփյուռքը ՀՀ իշխանություններից պահանջի՝
1. Պաշտոնական միջնորդություն ներկայացնել ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ։ Ստեղծված օրհասական այս իրավիճակում վերացական կոչերով սահմանափակվելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ագրեսոր և ահաբեկիչ կողմի վրա և չի համապատասխանում ՄԱԿ֊ի կանոնադրական առաքելությանը։
2. Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների անխափան կատարման առնչությամբ հստակ պարզաբանումներ ներկայացնելու հարցադրմամբ։
3. Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991 թ. դեկտեմբերի 10-ի «Արցախի անկախության հանրաքվեի» որոշումը, Ազգային ժողովի խմբակցություններին անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին՝ մշակելով և ՀՀ Ազգային Ժողովի օրակարգ ներառելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ:
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Այս ծանր պայմաններում ես կարծում եմ ցանկացած ՀԱՅ, անկախ նրանից թե որ երկրում է ապրում պարտավոր է բոլոր միջոցներով սատար կանգնել իր քույրերին և եղբայրներին: Մեր կազմակերպությունը իր ստեղծման օրից որդեգրել է մի մոտեցում, որին հետամուտ է լինում իր կատարած աշխատանքներով և առաջիկա անելիքներով:Մեր նպատակները և խնդիրները եկող տարի ավելի մեծ են լինելու աշխատանքային և հանրային իրազեկման համար:Ես այս առումով ակնկալում եմ մեր սփյուռքի կարևորությունը և ներգրավածությունը ընդհանուր գաղափարների հասնելու համար:
Գալիք 2023 տարվա շեմին անհրաժեշ է որ միավորվեն առաջին հերթին ռազմավարական մտածողություն ունեցող հայ մարդիկ: Հայրենիքը կանգնած է լուրջ փորձությունների առջև և բոլորիս կարիքն ունի մեր ուժերին ներածի չափով միավորվելու և սատար կանգնելու մեր հայրենիքին բոլոր ոլորտներում, տնտեսական , ռազմավարական, սոցիալական, որոնք գլխադասյին են մեր հայրենիքի և Արցախի համար:
Սիրելի´ հայրենակիցներ
Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում:
Եվ այս իրավիճակից դուրս գալու մեկ ելք կա տեր կանգնել մեր հայրենիքին…. Նոր 2023 թվականը դարձնենք ՀՀ , ԱՀ ԵՎ ՍՓՅՈՒՌՔ կապի ամրապնդման և կենսունակության տարի… սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ տոների առթիվ :