Մահացել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ռուսլան Խասբուլատովը

Մերձմոսկվայում իր ամառանոցում տեղական ժամանակով ժամը 19:00-ին մահացել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը: Այս մասին «Коммерсант»-ին հայտնել  նրա հարազատները։ Նա 80 տարեկան էր։

Ռուսլան Խասբուլատովը ծնվել է 1942 թվականին Գրոզնիում։ 1965-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, 1980-ին պաշտպանել է թեզը տնտեսական գիտությունների դոկտորի աստիճանի համար:

1990-ի մարտին Ռուսլան Խասբուլատովը ընտրվել է ՌԽՖՍՀ  ազգային պատգամավոր: 1990-ի հունիսի 5-ին նշանակվել է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահի առաջին տեղակալ, նույն թվականի հունիսի 10-ին՝ ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1991 թվականի հոկտեմբերի 19-ին ստացել է ՌԴ Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնը:

Spread the love