Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին, Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցությունների համար։ Ավելի վաղ Միրզոյանը ցավակցություններ էր հայտնել Ստամբուլի ահաբեկչության առիթով։ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում մահասփյուռ պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։ «Շնորհակալություն ձեր ցավակցությունների համար»,- արձագանքել է Չավուշօղլուն Թվիթերում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Կարդալ ավելինԻրավունք
Պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն կունենա. Սուրեն Պապիկյան
Նախագծով առաջարկվում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան` բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչպես նաեւ ստեղծել նախադրյալներ արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ի նիստում ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նախարարի հավաստմամբ կներդրվեն նախարարության կողմից նշված ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն…
Կարդալ ավելինԷրդողանն օգտագործում է ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի ջանքերը. 19FortyFive
Պենտագոնի նախկին պաշտոնյա, պատմական գիտությունների դոկտոր Մայքլ Ռուբինը ասել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվի ահաբեկիչների հարցում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուց, դաշինքի անդամ պետությունները պետք է Անկարային ահաբեկչության հովանավոր հայտարարեն։ Այս մասին նա գրել է 19FortyFive-ում հրապարակված իր սյունակում։ Ռուբինի խոսքով՝ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ցանկությունն օգտագործում է որպես հնարավորություն՝ «նվաստացնելու սկանդինավյան ժողովրդին եւ փող կորզելու նրանցից»։ Նրա խոսքով, Թուրքիայի նախագահը շվեդ քաղաքական գործիչներին բազմիցս ստիպել է «հնազանդվել»։ «Էրդողանը ազդանշան է տալիս իր հետեւորդներին,…
Կարդալ ավելինՀայերի նկատմամբ Ալիեւի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան
Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիեւի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական քաղաքականությունը շարունակական է, եւ տասնամյակներ են պահանջվում այն ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ երեկ ադրբեջանական զինուժի կողմից Խրամորթ գյուղի գնդակոծության վերաբերյալ։
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելին«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ
2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներից շատերի համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան…
Կարդալ ավելինՎարչապետը Եղվարդում ներկա է գտնվել համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին: Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել…
Կարդալ ավելինԿայացել է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնի (ECPRD) թղթակիցների տարեկան համաժողովը
Մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է ողջունել ձեզ այս համաժողովին, որը վերջին անգամ Հայաստանում է անցկացվել ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ., եւ մենք մեծ ջերմությամբ ենք այն հիշում: Համաժողովը վերջին երկու տարիներին իրականացվել է առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված, եւ երկու տարի ընդմիջումից հետո այն կազմակերպելը Հայաստանում, իսկապես, մեծ պատիվ է եւ, ինչու չէ՝ նաեւ հաջողություն: Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնը, հիմնվադրվելով 1977 թ. Եվրոպական խորհրդարանական վեհաժողովների խոսնակների նախաձեռնությամբ, այս տարի նշում է իր…
Կարդալ ավելինԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆ ՈՒ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՂ ԻՆՏՐԻԳԸ
Չարենցավան խոշորացված համայնքում երեկ կայացավ առաջին ավագանու նիստը, այսուհետ (նստաշրջան): Հիշեցնենք , որ սեպտեմբերի 25 –ին Չարենցավանում ևս կայացան ՏԻՄ համամասնական ընտրություններ: Այսպիսով ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին», օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 02-ի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի քսանհինգին տեղի ունեցած ընտրություւնների արդյունքներով «Չարենցավանի համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 11-Ա որոշումը տեղի ունեցավ առաջին նիստը, որը վարեց տարիքով ամենամեծ ավագանու…
Կարդալ ավելինՀայաստանում կարող է փոխվել հանրային տրանսպորտի սպասարկման կազմակերպման կարգը
Հանրային տրանսպորտի սպասարկման տենդերի հաղթող կարող է դառնալ կազմակերպությունը, որը մեկ կիլոմետրի համար նվազագույն գինը կներկայացնի՝ ի տարբերություն գործող նորմերի, որոնք ենթադրում են մեկ ուղեւորի փոխադրման կոնկրետ արժեք։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան օրինագիծը նոյեմբերի 10-ին հավանության է արժանացել կառավարության նիստում։ Ուղեւորների վճարած գումարները ամբողջությամբ կվճարվեն բյուջեում, իսկ տրանսպորտային կազմակերպությունը տեղական իշխանությունից ֆիքսված գումար կստանա՝ անկախ տեղափոխած ուղեւորների թվից։
Կարդալ ավելին









