ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ  ՆԻՍՏԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է  ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

ԱԺ-ն շարունակում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները , այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի  ժամանակ «Progressarmenia.com»,-  լրատվամիջոցը  պարզաբանում ստացավ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:

Հիշեցնենք՝ որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերին:Մասնավորապես ՝ ժամանակին այդ ամսին ասել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ:«Մենք չենք  վստահում քննիչ հանձնաժողովի   վարած հետաքննությանը և նրա արդյունքներին:Մենք հրաժարվորւմ ենք մասնակցելուց և ջուր լցնել նրանց ջրաղացին»,- նշել էր Վարդևանյանը:

Այսօր ճեպազրույցի ժամանակ  հանձնաժողովի նախագահ ՝ Ա. Քոչարյանը մեր այն հարցին ի պատասխան ,չհերքեց ընդդիմության բացակայությունը հանձնաժողովի նիստերին և ասաց , որ իրենք հրավիրել են,  սակայն  ընդդիմությունն ունի իր մոտեցումները ,- «Քննիչ հանձնաժողովի նիստերին չի մասնակցում:Իսկ պաշտպանության հանձնաժողովի նիստերին որոշ դեպքերում մասնակցում է, որոշ դեպքերում ոչ:Օրինակ մենք ունենք նոր անդամ պարոն Ղազինյանին փոխարինած  պատգամավոր, Աննա Գրիգորյանը, ով բուռն ելույթներ ունենում է անվտանգության հարցերով, սակայն նա  քննիչ հանձնաժողովի որևէ նիստի դեռևս չի մասնակցել:Մենք առաջարկում ենք , որ նիստի ժամանակ իր առաջարկները ներկայացնի : ՊՊԾ  հետ կապված քննարկումներին  լավ ակտիվ մասնակցում էր ընդդիմությունը , սակայն այդ ակտիվությունը մնաց ստվերում քանի-որ հանձնաժողովի նիստում նրանք չեն մասնակցել:Իհարկե ցանկալի է նրանց մասնակցությունը ՝ պաշտպանության ոլորտին վերաբերվող  քննարկումներին,սակայն կարևոր է շարունակաբար լինել անկեղծ, այլ ոչ թե քաղաքական նպատակներ հետապնդեն քանի-որ անվտանգության ոլորտը այն ոլորտն է որտեղ մենք պետք է բոլորս , ոչ միայն օրենսդրական այլև գործնական ներդրում ունենանք բանակաշինության գործին»,-  իր խոսքը եզրափակեց հանձնաժողովի նախագահը:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love