Բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան

Բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է արել, որում բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերիների վերադարձի հարցում։ «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար։ Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմի է փոխանցել…

Կարդալ ավելին

Կապիկներից մարդու եւս մի մահացու վիրուս կարող է փոխանցվել 

Կապիկներից մարդու եւս մի մահացու վիրուս կարող է փոխանցվել 

Մասնագետներն ուսումնասիրել են արտերիվիրուսների ախտածինությունը, որոնք տարածված են խոզերի եւ ձիերի մոտ, բայց պրիմատների մոտ լավ ուսումնասիրված չեն: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել սիմիական հեմոռագիկ տենդի վիրուսին (SHFV), որն Էբոլայի նման մահացու հիվանդություն է առաջացնում։ Այդ վարակը 1960-ականներից ի վեր մահացու բռնկումներ է առաջացրել անազատության մեջ գտնվող մակակաների մոտ: Պարզվել է, որ CD163 մոլեկուլը, որը ընկալիչ է, առանցքային դեր է խաղում վարակի մեջ՝ թույլ տալով վիրուսին մտնել թիրախային բջիջներ։ Այդ ընկալիչի մարդկային տարբերակը նույնպես լավ…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանից միգրանտների հոսքը Հայաստանի աշխատաշուկայի վրա

Ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանից միգրանտների հոսքը Հայաստանի աշխատաշուկայի վրա

2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից քաղաքացիների լուրջ հոսք սկսվեց Հայաստան։ Մասնավորապես, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան ժամանած 588 000 զբոսաշրջիկների 54,5 տոկոսը (աճը՝ 3,1 անգամ) Ռուսաստանից է եղել։ Այս միտումն ուժեղացել է ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո։ Միգրանտների առաջին ալիքը Ռուսաստանից միգրանտները, որոնք ժամանել են դեռեւս մինչեւ մասնակի մոբիլիզացիայի հայտարարումը, ներկայացված չեն արդյունաբերական ոլորտներում, նրանք աշխատանքի համար չեն դիմում արդյունաբերական ձեռնարկություններ, նման միտում չկա։ Նույնը վերաբերում է սպասարկման ոլորտին։…

Կարդալ ավելին

Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան

Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան

Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ…

Կարդալ ավելին

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը. Հաջորդ մեծ գործը Գագիկ Բեգլարյանինն է

Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը. Հաջորդ մեծ գործը Գագիկ Բեգլարյանինն է

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ շուրջ 77,7 մլրդ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության աշխատակազմից: Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից կսկսի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով: Հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ…

Կարդալ ավելին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի

ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Հանձնաժողովից  հայտնում են, որ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և  պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին:        

Կարդալ ավելին

ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ Մյասնիկովիչը նշել է, որ հանձնաժողովը հստակ հասկանում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ միասնական Արեւմուտքի ոչ բարեկամական քայլերը դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է ապահովենք հետագա զարգացում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք մենք պետք է անպայման օգտագործենք»,-նշել է նա։ Մյասնիկովիչը միկրոէլեկտրոնիկան համարում է ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացման առանցքային ոլորտ։ Երկրորդ հիմնական ուղղությունը,…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից…

Կարդալ ավելին

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:        

Կարդալ ավելին

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ու քրեական հետապնդումն ապահովելու համար։ Բռնության նման գործողություններին պետք է պատշաճ վերաբերվել՝ ագրեսորի համար հետեւանքներ ունենալով», – գրել է նա։        

Կարդալ ավելին
1 496 497 498 499 500 539