Լավրովը եւ Միրզոյանը քննարկել են Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան

Լավրովը եւ Միրզոյանը քննարկել են Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ակտուալ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան այցին, ներառյալ՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։ «Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերին։ Անդրադարձ է կատարվել…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422729-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3011012 է: Փաստացի այս պահին բուժվում է 2008 պացիենտ, ավելացել է 19-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410420 անձ` վերջին մեկ օրում 27 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել….

Կարդալ ավելին

Կոտայքի մարզպետը ընդլայնված կազմով աշխատանքային այց է իրականացրել Նաիրիի բժշկական կենտրոնում

Կոտայքի մարզպետը ընդլայնված կազմով աշխատանքային այց է իրականացրել Նաիրիի բժշկական կենտրոնում

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, խորհրդականիս՝ Հայկ Ալեքսանյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ շրջայց ենք կատարել բաժանմունքներում՝ շենքային պայմաններին, սարքավորումների, կադրային հագեցվածությանը և հնարավորություններին ծանոթանալու համար:Շրջայցից հետո ոլորտի պատասխանատուների հետ կայացել է քննարկում, որի առանցքում որպես մարզային առողջապահական օղակի առաջնահերթություն՝ առանձնացրել ենք Նաիրիի բժշկական կենտրոնը զարգացման ճանապարհով տանելուն միտված աշխատանքների մեկնարկը. անելիքների և ձեռնարկների շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն`…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համապարփակ խաղաղության հասնեն

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ համապարփակ խաղաղության հասնեն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի խթանման գործին: Մենք ողջունել ենք <…> ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հանդիպումը՝ ներառյալ խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան եւ սահմանների զատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ձեւավորումը։…

Կարդալ ավելին

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Դա կարմիր գիծն է, որը որեւէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման եւ կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական եւ բարոյական ողբերգություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է եւ չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ…

Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:        

Կարդալ ավելին

Հակակոռուպցիոն կոմիտեից օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն սպասելն անիմաստ էր. Աղվան Հովսեփյանի փաստաբան

Հակակոռուպցիոն կոմիտեից օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն սպասելն անիմաստ էր. Աղվան Հովսեփյանի փաստաբան

Հակակոռուպցիոն կոմիտեից օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն սպասելն անիմաստ էր եւ միամտություն կլիներ հույսեր ունենալ դրա առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքին։ «Նախաքննության ընթացքը հենց դա էլ ցույց տվեց, որ վարույթն իրականացնող մարմինը միտված էր ձեռք բերել բացառապես մեղադրական բնույթի «ապացույցներ» եւ այդպես էլ եղավ։ Ըստ էության, այդ փաստական տվյալները ակնհայտ է, որ շինծու են, մտացածին…

Կարդալ ավելին

Եթե նորից գումար հատկացվի ՀՀ սպառազինության համար, մենք դա կգնահատենք ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն․Ալիև

Եթե նորից գումար հատկացվի ՀՀ սպառազինության համար, մենք դա կգնահատենք ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն․Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհել է Հայաստանի զինվելուց, ավելին՝ նա կարծում է, որ «անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը»։ Նա ավելի հեռուն է գնացել՝ նշելով, որ Ադրբեջանը «որպես ոչ բարեկամական քայլ կընկալի Հայաստանին զինելու համար այլ երկրների կողմից միջոցների հատկացումը»։ «Հայաստանն ինքը փող չունի զենք գնելու համար եւ երբեք չի ունեցել… Եթե նորից գումար հատկացվի Հայաստանի սպառազինության համար, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ…

Կարդալ ավելին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է. «Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ  և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը…

Կարդալ ավելին

«Այս ամենը Սերժն ապահովել էր, իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին»․ Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել

«Այս ամենը Սերժն ապահովել էր, իսկ Նիկոլը քանդեց ու տվեց Ալիեւին»․ Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է փաստաթղթերի ապատճեներ եւ գրառում արել: Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի նաեւ մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։ Իհարկե, դա այդպես է։ Չէ՞ որ նա դիտավորյալ է կեղծում իրականությունը, խեղաթյուրում փաստերը, մանիպուլյացնում մարդկանց։ Ազգային Ժողովում բեմականացված էժանագին բալագանի իրական ռեժիսյորները Հայաստանի եւ Արցախի վերջնական թյուրքացման համար վաղուց միջոցների մեջ խտրականություն չեն դնում։ Եվ անհերքելի փաստերը խոսում են այն մասին, որ սցենարը ոտքից գլուխ կեղծ են։ Հիմա…

Կարդալ ավելին
1 509 510 511 512 513 518