Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել․ Ալիեւ

Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունք է առաջ քաշել եւ կարծում է, որ դրա հիման վրա կարելի է հասնել կարգավորման։ Այս մասին Սոչիում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հռչակագիրը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը։ Հիմա եկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ խոսելու եւ գործելու ժամանակը։ Եվ իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում։

Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ է քաշել հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները։ Սրանք բոլորը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են, եւ կարծում եմ, որ դրա հիման վրա կարելի է հասնել նորմալացման։ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է։ Այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն այն ձեւաչափն է, որն, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։ Եվ մենք ակնկալում ենք հետագայում ձեր ակտիվ, անձնական դերը եւ Ռուսաստանի դերը այս նպատակներին հասնելու գործում»,- ասել է նա։

Spread the love