Պետք է ինչ-որ կերպ վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը․ Պուտին

Հայաստանի ղեկավարությունն ունի քաղաքական կամք լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Սոչիում, բացելով հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում  է ՌԻԱ Նովոստի-ն։

«Հակամարտությունն արդեն տասնամյակներ է տեւում։ Եվ այն պետք է ինչ-որ կերպ վերջ տալ: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք ամեն կերպ սատարում ենք դրան: Պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք մեզ թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Սոչիում բանակցությունները եւս մեկ հնարավորություն կլինեն ներկա իրավիճակը քննարկելու համար։ Նրա կարծիքով՝ այժմ ամենակարեւորը խաղաղության հասնելն ու տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծելն է. այս խնդիրը դրվել էր նաեւ 2020 թվականի նոյեմբերին, երբ պետք էր դադարեցնել ռազմական գործողությունները։

Ռուսաստանի Դաշնության նախագահը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքներով հնարավոր կլինի առաջ շարժվել։

Ռուսաստանը, նրա խոսքով, ելնում է նրանից, որ Հայաստանը հնագույն ժամանակներից ռազմավարական դաշնակից ու գործընկեր է։

«Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումներն այն ամենին, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ։ Այս հակամարտությունը շարունակվում է մեկ տասնամյակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տալ դրան, համաձա՞յն եք:  Գիտեմ, որ դուք դրա համար քաղաքական կամք ունեք։ Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք դրան։ Մենք, ձեզ հետ, իհարկե, այժմ, իսկ հետո եռակողմ ձեւաչափով պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Spread the love