Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու պահուստների արժեքը 2022 թվականի փետրվարից ի վեր աճել է ավելի քան 216 միլիարդ դոլարով, հաշվարկել է Bloomberg-ը՝ հղում անելով ԿԲ տվյալներին: Ինչպես նշում է գործակալությունը, թանկարժեք մետաղի գների աճի հաշվին ստացված նման շահույթը համադրելի է ԿԲ-ի այն պահուստների ծավալի հետ, որոնք սառեցվել են Եվրոպայում Ուկրաինայում Ռուսաստանի սկսած «ռազմական հատուկ գործողության» պատճառով՝ 210 միլիարդ եվրո (244 միլիարդ դոլար): Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր Կենտրոնական բանկի ոսկու պահուստներն աճել են ավելի քան…
Կարդալ ավելինԻրավունք
Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է
Հարավային Կովկասի երկրների շարքում՝ Հայաստանը կյանքի համար ամենաթանկ երկիրն է։ Այս մասին են վկայում կյանքի արժեքի և որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Numbeo-ի տվյալները։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 87-րդ տեղը: Վրաստանը գտնվում է 116-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը՝ 122-րդ: Թուրքիան զբաղեցնում է 93-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 104-րդը: Ինդեքսը հաշվի է առնում կյանքի արժեքը, սննդամթերքի և բնակարանի գները, հանցավորության մակարդակը, առողջապահության որակը, տրանսպորտի որակը և այլ գործոններ:
Կարդալ ավելին80 մլն դոլարի վերականգնում. Դատախազությունն ամփոփել է 2025 թվականը
80 միլիոն ԱՄՆ դոլար վնասի վերականգնում՝ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով. ամփոփվել են 2025 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշները: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Վերականգնված վնասի ցուցանիշներում ներառված է նաև ռազմավարական նշանակություն ունեցող՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով ընկերությունը: Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 15 միլիարդ 440 միլիոն դրամ, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարին: Համեմատության…
Կարդալ ավելինԶախարովան Գյումրիի քաղաքապետի կալանավորման մասին. Այս սյուժեն արձագանք է գտել ռուսական հասարակության մեջ
Այս պատմությունը արձագանք է գտել ռուսական հասարակության մեջ։ Այսօր՝ հունվարի 22-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Նա հիշեցրել է այս թեմայով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։ «Հիշեցնեմ. նախարարը նշել է, որ Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը, որի պատճառներից մեկը նրա հայտարարություններն են՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Երևանի միանալու օգտին, տարակուսելի և մտահոգիչ է։ Հենց այսպես է բնութագրել իրավիճակը ՌԴ արտգործնախարարը: Ես կցանկանայի հավելել, որ…
Կարդալ ավելինՎագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Նախարար
Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նախարարը:
Կարդալ ավելինՎարչապետը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում
ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու աշխատակազմը պարգևավճարներ են ստանում նաև ամսական պարբերականությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով դեռևս նախորդ տարեվերջին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված պատասխանը: «Վարչապետի աշխատակազմի աշխատողներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին, փոխվարչապետերին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին 2025 թվականի դեկտեմբեր ամսին հատկացվել է 417,713,7 հազ. դրամի չափով պարգևավճար, որից’ 381,847.7 հազ. դրամը Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային…
Կարդալ ավելինՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող և ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը»։ Մինչև կոնկրետ փոփոխություններին անդադառնալը նա մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ նշելով, որ ուսուցիչները արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ «Դա մեզ…
Կարդալ ավելինԲրազիլիան դարձել է տավարի մսի աշխարհի խոշորագույն արտադրողը
Վերլուծաբանների գնահատականներով՝ 2025 թվականի արդյունքներով Բրազիլիան շրջանցել է ԱՄՆ-ին և դարձել տավարի մսի խոշորագույն արտադրողն աշխարհում։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, «Athenagro» խորհրդատվական ընկերության ղեկավար Մաուրիսիո Նոգեյրան տեղեկացրել է, որ 2025 թվականին Բրազիլիայում տավարի մսի արտադրությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները՝ աճելով 4%-ով։ «Rabobank» վերլուծական կենտրոնը, որն ավելի վաղ կանխատեսում էր արտադրության անկում, այժմ կանխատեսում է 0,5% աճ՝ մինչև 12,5 մլն տոննա (սպանդային քաշով)։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը դեկտեմբերին նույնպես բարձրացրել է Բրազիլիայում տավարի մսի արտադրության իր գնահատականը…
Կարդալ ավելինՌուսաստանը հրաժարվել Է ԱՄՆ-ին վերադարձնել ռուսական կայսրության պարտքերը
ՌԴ ֆինանսների նախարարությունը չի կարծում, որ երկիրը «ցարական պարտքերի» վճարման պարտավորություններ ունի։ Այս մասին Պետդումայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևը, փոխանցում է TASS-ը։ «Խորհրդային Միությունը չէր կարծում, որ պետք է վճարել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ առավել ևս», — ասել է նա՝ վերահաստատելով, որ Ֆինանսների նախարարությունը չի կարծում, թե Ռուսաստանը պետք է վճարի «ցարական պարտքերը»։ «Որքան հասկանում եմ, դա դատական գործընթաց է: Մեզ մոտ՝ Ռուսաստանում, Գլխավոր դատախազությունն է ներկայացնում պատասխանող կողմին բոլոր արտաքին հայցերով: Անկեղծ ասած, մանրամասներին պարզապես չեմ…
Կարդալ ավելինՀամաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում
Հացահատիկի միջազգային խորհուրդը (IGC) հացահատիկի համաշխարհային հաշվեկշռի խստացում է կանխատեսում առաջիկա հինգ տարիներին, այս մասին ասված է պահանջարկի և առաջարկի բազային միջնաժամկետ կանխատեսման մեջ։ Այսպիսով, եթե 2024/25 թվականներին հացահատիկի համաշխարհային փոխանցիկ պաշարները գնահատվել են 589 միլիոն տոննա, ապա 2025/26-ին դրանք, ըստ սպասումների, կաճեն մինչև 610 միլիոն տոննա, սակայն այնուհետև կնվազեն ընդհուպ մինչև 588 միլիոն տոննա՝ 2030/31 թվականներին, ինչը կլինի վերջին 20 տարվա ամենացածր մակարդակը։ «Հացահատիկի համաշխարհային պաշարների երեք տարվա անկումից հետո, կանխատեսվում է, որ դրանք 2025/26…
Կարդալ ավելին









