2025–ի ընթացքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 14 տոկոսով. ՊԵԿ

2025–ի ընթացքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 14 տոկոսով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ կազմել է 99.8%: Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է,…

Կարդալ ավելին

Խաղաղություն կարող է ապահովել միայն ուժեղ առաջնորդը․ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է․ «Մեր ձևով» շարժում

Խաղաղություն կարող է ապահովել միայն ուժեղ առաջնորդը․ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է․ «Մեր ձևով» շարժում

Ադրբեջանը շարունակում է զինվել։ Ադրբեջանը մեծացրել է իր անվտանգային բյուջեն (ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը)։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։ «Նրանք զգում են մեր երկրի ղեկավարի թուլությունը, որը կրճատել է պաշտպանական բյուջեն։ Սա երկար չի շարունակվելու։ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է, որը գիտի` ինչպես առաջնորդել մեր ապագան հզոր անվտանգային թիմի հետ միասին: Խաղաղություն կարող է ապահովել միայն ուժեղ առաջնորդը։ Եվ մենք դա կապահովենք»։        

Կարդալ ավելին

The Telegraph: Սեքսը մեռնում է․ ինչու է այն կարևոր

The Telegraph: Սեքսը մեռնում է․ ինչու է այն կարևոր

Չնայած մենք ազատ ենք ընտրելու ցանկացած տեսակի սեքս՝ ում հետ ուզում ենք, կարծրատիպերը վաղուց անհետացել են, սեռականությունը դարձել է ավելի ճկուն, և հավելվածները թույլ են տալիս պատահական սեքս ցանկացած պահի, մենք ավելի ու ավելի քիչ ենք սեռական հարաբերություն ունենում: Այսպես կոչված «սեռական անկումը» շարունակվում է և ցույց չի տալիս դադարելու նշաններ։ Մեծ Բրիտանիայում անցկացված սեռական վերաբերմունքի և կենսակերպի ազգային հարցման (Natsal) համաձայն՝ 1990-2011 թվականներին ամսական սեռական հարաբերությունների միջին թիվը հինգից նվազել է մինչև երեք անգամ:…

Կարդալ ավելին

Վենեսուելայի նավթի առաքումները կիրականացվեն բացառապես ԱՄՆ օրենսդրությամբ. Սպիտակ տուն

Վենեսուելայի նավթի առաքումները կիրականացվեն բացառապես ԱՄՆ օրենսդրությամբ. Սպիտակ տուն

ԱՄՆ վարչակազմը կթույլատրի միայն այն վենեսուելական նավթի առաքումները, որոնք համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը և ազգային անվտանգությանը,  հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ «Միայն այն էներգետիկ առաքումները, որոնք համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը և ազգային անվտանգությանը, կթույլատրվեն ծովային ճանապարհով»,- գրել է նա X-ում՝ մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի գրառումը, ըատ որի ԱՄՆ-ը կշարունակի շրջափակում կիրառել վենեսուելական նավթի առաքումների նկատմամբ։ «Վենեսուելայի էներգետիկ ոլորտն ունի անսահմանափակ տնտեսական ներուժ՝ Միացյալ Նահանգների սահմանած օրինական և լիազորված առևտրային ուղիների…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց

ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական միջոցառմանը: Ժամանակի բոլոր պահանջներին համահունչ նոր դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակում: Մինչև 100 սովորող հզորությամբ կառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով, ջեռուցվում է արևային կայաններով: Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան: Նորակառույց դպրոցը…

Կարդալ ավելին

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ Սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը: Ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝ 1. Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը` 15%, (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ…

Կարդալ ավելին

ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝  27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,  5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,  9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում։ Եվս 2 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են ՀՀ կառավարության որոշման նախագծեր։ Օտարման կամ…

Կարդալ ավելին

2026 թ․ հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի․ ՊԵԿ

2026 թ․ հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի․ ՊԵԿ

2026թ․ հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 2,5 դրամ (առանց ԱԱՀ)` ներկայիս 3,5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 25-ի Կառավարության նիստում։ Որոշմամբ առաջարկվող գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2,5 դրամ արժեքը։ Միաժամանակ, նույն որոշմամբ, դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը կսահմանվի 0,01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը յուրաքանչյուր հարկ վճարողի համար կորոշվի առանձին՝ 2025 թվականի ընթացքում…

Կարդալ ավելին

Հունվար–նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս. Շինարարությունն աճել է 20.1%–ով

Հունվար–նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս. Շինարարությունն աճել է 20.1%–ով

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3 %-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20.1 %, ծառայությունների ծավալն աճել է 10.9 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 3 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.5 %-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Մասնավորապես, հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանումը նվազել է 40.6 %-ով, ներմուծումը՝ 27.4 %-ով։ Գնաճը կազմել է 3,3 տոկոս։ Նշենք, որ նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ տտնտեսական ակտիվության ցուցանիշը…

Կարդալ ավելին

Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց

Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը խոշոր եղջերավոր անասունների մսի, խոզի մսի,  ընտանի թռչունների մսի և կաթնային շիճուկի ներմուծման քվոտայի մասին է։ Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ  գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստան ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանված դրույթներին համապատասխան։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2026–ի ընթացքում Սերբիայից Հայաստանի տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին…

Կարդալ ավելին
1 … 56 57 58 59 60 … 557