Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է արգելված ժամանակահատվածում Սևանա լճից սիգ տեսակի ձկան որսի կանխարգելման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ուղղությամբ միջոցառումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին: Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ…

Կարդալ ավելին

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել են

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել են

  Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը բավարարվել է ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը: «Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր…

Կարդալ ավելին

Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառուները կստանան կարգով նախատեսված ֆինանսավորումը: Այդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում: Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը տրվում է մարզերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողներին (ներառյալ՝ զինղեկներին, ուսուցչի օգնականներին, հատուկ մանկավարժներին և հոգեբաններին), որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ- ից ավելի հեռավորությամբ տեղակայված բնակավայրի դպրոցում` նվազագույնը 0,5 հաստիքային դրույքով: Ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային…

Կարդալ ավելին

Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում

Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում

Առաջին անգամ տեղի կունենա ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2026 թվականի հունվարի 3-ին Ջերմուկում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հանրային հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառմանը։ Հունվարի 3-ին՝ ժամը 15:00-ից, Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա տոնական համերգ. բեմում կլինեն սիրված երգիչներ Արամ MP3-ն և Yellowheart խմբի երաժիշտ կատարողները: Տոնական համերգին կմիանա նաև «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանը՝ իր մրցութային հայտնի երգով: Միջոցառման մուտքն…

Կարդալ ավելին

Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%

Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%

Ամիօ բանկը ամփոփում է իր գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել  են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով և շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։ Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության և ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։ Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան  150%՝ մինչև հարկումը։ Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլև շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու,…

Կարդալ ավելին

Արդիականացվել է մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնը

Արդիականացվել է մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնը

  Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ Կառավարության ֆինանսավորմամբ, 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով՝ 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով, ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։ Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը,…

Կարդալ ավելին

Քաղաքականության տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Քաղաքականության տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

  Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը  0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանել 5.00 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը…

Կարդալ ավելին

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանըի բեմում կկայանա բացառիկ համերգ՝

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանըի բեմում կկայանա բացառիկ համերգ՝

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա բացառիկ համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ Կհնչի համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։ Վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Կաունասում (Լիտվա)։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս անմահ…

Կարդալ ավելին

2025 թվականի ընթացքում Ամիօ բանկը սպասարկել է ավելի քան 1 միլիոն հաճախորդի

2025 թվականի ընթացքում Ամիօ բանկը սպասարկել է ավելի քան 1 միլիոն հաճախորդի

Եթե տարվա ընթացքում այցելել եք Ամիօ բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ կապ եք հաստատել զանգերի սպասարկման կենտրոնի հետ, ապա դուք մեկն եք այն մեկ միլիոն հաճախորդներից, որոնց Ամիօն սպասարկել է մեկ տարում։ Ամիօ բանկը, կարևորելով իր հիմնական արժեքը՝ մարդակենտրոն մոտեցումը, ձգտում է ծառայությունները դարձնել առավել հասանելի յուրաքանչյուրի համար։ Հենց այդ պատճառով բանկը սպասարկում է իր հաճախորդներին մի քանի հարթակներով՝  Նախընտրո՞ւմ եք անձամբ այցելել մասնաճյուղ՝ ընտրեք 35 մասնաճյուղերից որևէ մեկը Երևանում կամ մարզերում։ 2025 թվականին…

Կարդալ ավելին

Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան հրաժարվի երկխոսությունից

Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան հրաժարվի երկխոսությունից

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կհետապնդի իր նպատակները ռազմական ճանապարհով, եթե ուկրաինական կողմը հրաժարվի բովանդակալից բանակցություններից: Ըստ «Коммерсантъ»-ի՝ Պուտինը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը սկզբում առաջնահերթություն է տվել հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը և դրա պատճառների վերացմանը՝ երկխոսության միջոցով: Սակայն, եթե Ուկրաինան և նրա միջազգային դաշնակիցները հրաժարվեն բանակցություններից, Ռուսաստանը մտադիր է «ապահովել այն տարածքների ազատագրումը, որոնք համարում է իր պատմական հողերը՝ ռազմական միջոցներով»,- նշել է ՌԴ առաջնորդը:…

Կարդալ ավելին
1 … 58 59 60 61 62 … 557