Եթե տարվա ընթացքում այցելել եք Ամիօ բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ կապ եք հաստատել
զանգերի սպասարկման կենտրոնի հետ, ապա դուք մեկն եք այն մեկ միլիոն հաճախորդներից, որոնց Ամիօն
սպասարկել է մեկ տարում։
Ամիօ բանկը, կարևորելով իր հիմնական արժեքը՝ մարդակենտրոն մոտեցումը, ձգտում է ծառայությունները
դարձնել առավել հասանելի յուրաքանչյուրի համար։
Հենց այդ պատճառով բանկը սպասարկում է իր
հաճախորդներին մի քանի հարթակներով՝
Նախընտրո՞ւմ եք անձամբ այցելել մասնաճյուղ՝ ընտրեք 35 մասնաճյուղերից որևէ մեկը Երևանում
կամ մարզերում։ 2025 թվականին մասնաճյուղային ցանցում սպասարկվել է շուրջ 650,000
հաճախորդ։
Ցանկանո՞ւմ եք արագ լուծում մեկ զանգով՝ դիմեք շուրջօրյա 24/7 զանգերի կենտրոն, որը տարվա
ընթացքում պատասխանել է ավելի քան 400,000 զանգի։
Նախընտրո՞ւմ եք թվային հարթակներ՝ օգտագործեք AMIO Mobile բազմաֆունկցիոնալ
հավելվածը։ Առցանց սպասարկումն իրականացվում է նաև էլեկտրոնային նամակների և
վիդեոբանկինգի միջոցով։
Բացի հասանելի ծառայություններից՝ Ամիօ բանկն ունի հատուկ առաջարկ իր նոր հաճախորդների համար․
բոլոր նրանք, ովքեր դարձել են բանկի հաճախորդ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո, ստանում են 5%
քեշբեք Ամիօ քարտով կատարված գնումների համար։ Քեշբեքը կուտակվում է ՀՀ-ում կատարված առցանց
գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գործարքների դեպքում։ Հատուկ առաջարկի
մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ամիօն շնորհակալություն է հայտնում իր բոլոր հաճախորդներին և պլանավորում է բազմաթիվ
բարելավման աշխատանքներ՝ հաճախորդների բանկային փորձառությունը ավելի հարմար, արագ և հաճելի
դարձնելու համար։
Բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում ՝ Facebook, Instagram, LinkedIn։
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, բայց առաջնորդվում է նաև յուրաքանչյուր
հաճախորդի կարծիքով։
