Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ նախարար

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի․ նախարար

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի: Այս մասին հայտարարություն է տարածել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է…

Կարդալ ավելին

Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ի մասնավորի՝ պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված, առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու…

Կարդալ ավելին

Բժիշկները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի շենքի դիմաց

Բժիշկները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի շենքի դիմաց

Փետրվարի 23-ին Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել բժիշկների բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները նամակներ են փոխանցել խորհրդարանի նախագահին և բոլոր խորհրդարանական խմբակցություններին։ Նրանք, մասնավորապես, խնդրել են անցկացնել խորհրդարանական լսումներ՝ համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում առկա բացերի ու ռիսկերի վերաբերյալ։ Ակցիայի կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը պարզաբանել է, թե որն է խնդիրը և ինչու են անհրաժեշտ այդ լսումները։ «Մեր պահանջը դա է, որպեսզի փոխեն վճարման կարգը, փոփոխեն նվազագույն շեմը, վերահաշվարկեն բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը և…

Կարդալ ավելին

Կատուները կարող են օգնել մարդու քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ գտնելու հարցում

Կատուները կարող են օգնել մարդու քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ գտնելու հարցում

Գիտնականները վերլուծել են շուրջ 500 ընտանի կատուների ուռուցքների ԴՆԹ-ն և հայտնաբերել հիվանդության հետ կապված հիմնական գենետիկ մուտացիաները, հայտնում է BBC-ն: Քաղցկեղը կատուների հիվանդությունների և մահացության հիմնական պատճառներից է, սակայն դրա զարգացման մեխանիզմների մասին շատ քիչ բան է հայտնի: «Մինչև օրս կատուների քաղցկեղի գենետիկան լիովին անհայտ ոլորտ էր, — պատմում է առաջատար հետազոտող, դոկտոր Լուիզա Վան դեր Վայդենը: — Ինչքան շատ բան իմանանք ցանկացած տեսակի քաղցկեղի մասին, այնքան ավելի շատ օգուտ դա կբերի բոլորին»: Միջազգային թիմը,…

Կարդալ ավելին

Պատերազմի կոլեկտիվ տրավման և երկարաժամկետ վերականգնումը՝ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի աջակցությամբ

Պատերազմի կոլեկտիվ տրավման և երկարաժամկետ վերականգնումը՝ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի աջակցությամբ

Պատերազմը և այլ մեծ աղետները մարդկանց կյանքը բաժանում են «մինչև» և «հետո» հատվածների։ Հաճախ  «մինչև»-ը խամրում է, իսկ «հետո»-ն դառնում է մշուշոտ ու անորոշ։ 2020 թվականի արցախյան պատերազմը և  դրա հետևանքները ձևավորեցին խորքային և բազմաշերտ ազդեցություն՝ սոցիալական ու տնտեսական  դժվարություններից մինչև լուրջ հոգեբանական հետևանքներ։ Մասնագետները սա անվանում են կոլեկտիվ տրավմա։ Կոլեկտիվ տրավման այն վիճակն է, երբ փոխվում են ոչ միայն առանձին մարդկանց կյանքերը, այլ նաև այն իմաստային համակարգը, որով հասարակության անդամները գնահատում ու հասկանում են…

Կարդալ ավելին

Ճիշտ սնվելը կարող է կյանքը երկարացնել 1-4 տարով. Science Advances

Ճիշտ սնվելը կարող է կյանքը երկարացնել 1-4 տարով. Science Advances

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ առողջ սննդակարգը կարող է 1-4 տարի ավելացնել կյանքին՝ նույնիսկ գենետիկական գործոնները հաշվի առնելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։ Հետազոտությունը ղեկավարել է Յանլին Լին Հուաչժունի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 հազար մասնակիցների տվյալները UK Biobank-ի տվյալների բազայում, որը լայնածավալ նախագիծ է եւ ներառում է կես միլիոն կամավորների գենետիկական եւ բժշկական տեղեկատվություն։ Մասնակիցներին հետեւել են ավելի քան 10 տարի, նախորդ 24 ժամվա ընթացքում պարբերաբար…

Կարդալ ավելին

«ՔԱՐՖՈՒՐ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՔԱՐՖՈՒՐ»-Ի ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այսպես. «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով»…

Կարդալ ավելին

Ուղեղի գերակտիվ նյարդային բջիջները կարող են խթանել հիպերտոնիայի զարգացումը․ CRes

Ուղեղի գերակտիվ նյարդային բջիջները կարող են խթանել հիպերտոնիայի զարգացումը․ CRes

Հիպոթալամուսի (ուղեղի նեյրոէնդոկրին գործունեության կարգավորիչի) գերակտիվ նյարդային բջիջները կարող են խթանել հիպերտոնիայի զարգացումը։ Նման եզրակացության են եկել Միսսուրիի և Օքսֆորդի համալսարանների գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cardiovascular Research (CRes) ամսագրում։ Արյան բարձր ճնշումը մնում է ինսուլտի և ինֆարկտի հիմնական ռիսկի գործոններից մեկը։ Սովորաբար այն կապում են ապրելակերպի, երիկամների հիվանդությունների կամ հորմոնալ խանգարումների հետ։ Սակայն նյարդային համակարգի դերը հիպերտոնիայի զարգացման գործում մինչ օրս բավարար չափով ուսումնասիրված չէր։ Առնետների վրա կատարված փորձի ընթացքում գիտնականները կենտրոնացել են հիպոթալամուսի…

Կարդալ ավելին

Տղամարդիկ տարիքի հետ կորցնում են իրենց Y քրոմոսոմի մի մասը. ինչպե՞ս է դա ազդում նրանց առողջության վրա

Տղամարդիկ տարիքի հետ կորցնում են իրենց Y քրոմոսոմի մի մասը. ինչպե՞ս է դա ազդում նրանց առողջության վրա

Նոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդիկ տարիքի հետ մարմնի բջիջնռրում կորցնում են իրենց Y-քրոմոսոմի մի մասը և սա ոչ թե պարզապես գենետիկական հետաքրքրասիրություն է, այլ մի գործընթաց, որը կարող է ազդել առողջության վրա, գրում է The Conversation-ը։ Երկար ժամանակ համարվում էր, որ սոմատիկ բջիջներում (այսինքն՝ ոչ սպերմատոզոիդներում) Y-քրոմոսոմի կորուստը մեծ նշանակություն չունի, քանի որ այս քրոմոսոմը պարունակում է համեմատաբար քիչ գեներ՝ բացի նրանցից, որոնք որոշում են արական սեռը և մասնակցում սպերմայի առաջացմանը։ Սակայն գենետիկական անալիզի ժամանակակից…

Կարդալ ավելին
1 … 8 9 10 11 12 … 98