GRIN2A գենի մուտացիաները կապված են մի շարք հոգեկան խանգարումների հետ․ MolPsy

GRIN2A գենի մուտացիաները կապված են մի շարք հոգեկան խանգարումների հետ․ MolPsy

Լայպցիգի բժշկական կենտրոնի Մարդու գենետիկայի ինստիտուտի ղեկավարած գիտնականների թիմն առաջին անգամ ապացուցել է, որ GRIN2A գենի մուտացիան կարող է անմիջականորեն հանգեցնել տարբեր հոգեկան խանգարումների։ Արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry գիտական ամսագրում։ Նախկինում համարվում էր, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են շիզոֆրենիան, դեպրեսիան և տագնապային խանգարումները, զարգանում են միայն բազմաթիվ գենետիկական և արտաքին գործոնների ազդեցության ներքո։ Նոր հետազոտությունը հերքում է այս պատկերացումը։ Գիտնականները վերլուծել են GRIN2A գենի փոփոխություններով 121 պացիենտի տվյալներ, որը կարգավորում է NMDA-ընկալիչների՝ գլխուղեղում ազդանշանների…

Կարդալ ավելին

Նոր դեղահաբերը 60%-ով նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը․ HealthDay

Նոր դեղահաբերը 60%-ով նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը․ HealthDay

«Merck» ընկերությունը ներկայացրել է նոր դեղամիջոց, որը մասնագետներն արդեն անվանում են պոտենցիալ բեկում սրտանոթային հիվանդությունների բուժման ոլորտում։ «Enlicitide» անունով հաբը «վատ» խոլեստերինի (LDL) մակարդակը նվազեցնում է մինչև 60%-ով, ինչը համեմատելի է PCSK9 դասի ներարկվող դեղամիջոցների ազդեցության հետ, սակայն առանց ներարկումներ կատարելու անհրաժեշտության։ Այս մասին հայտնում է HealthDay-ը։ Հետազոտությանը մասնակցել է 2912 մարդ, որոնք ունեցել են ինֆարկտ, ինսուլտ կամ ունեցել են սրտանոթային բարդությունների բարձր ռիսկ։ 24 շաբաթվա ընթացքում մասնակիցներն ընդունել են կամ enlicitide, կամ պլացեբո։ Առաջին…

Կարդալ ավելին

Գիտնականները բացահայտել են՝ ինչպես է խոլեստերինն արագացնում կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը

Գիտնականները բացահայտել են՝ ինչպես է խոլեստերինն արագացնում կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը

Իլինոյսի համալսարանի գիտնականները Ուրբանա-Շամպեյնում կարևոր հայտնագործություն են կատարել՝ բացահայտելով խոլեստերինի մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև փոխադարձ կապի մեխանիզմը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cancer բժշկագիտական հանդեսում։ Հայտնի է, որ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է հիվանդության նվազ բարենպաստ ելքի հետ, սակայն այդ ազդեցության հիմքում ընկած մոլեկուլային ուղիները մնում են անհասկանալի։ Գիտնականները կենտրոնացել են խոլեստերինի մետաբոլիտ 27-հիդրօքսիխոլեստերինի վրա, որը, ինչպես ցույց են տվել նախակլինիկական մոդելները, թուլացնում է իմունային համակարգի՝ քաղցկեղի բջիջների վրա հարձակվելու ունակությունը։ Մասնավորապես, գիտնականները…

Կարդալ ավելին

Լեզվի ձևի, գույնի կամ նյութակազմվածքի փոփոխությունները կարող են քաղցկեղի ախտանիշներ լինել. Daily Mail

Լեզվի ձևի, գույնի կամ նյութակազմվածքի փոփոխությունները կարող են քաղցկեղի ախտանիշներ լինել. Daily Mail

Լեզվի տարատեսակ փոփոխությունները կարող են վկայել լուրջ հիվանդությունների, մասնավորապես՝ քաղցկեղի մասին, գրում է Daily Mail պարբերականը: Ըստ պարբերականում հրապարակված հոդվածի՝ եթե լեզվին անցավ խոց է հայտնվում, որը երկար ժամանակ չի անցնում, նշանակում է դա բերանի խոռոչի՝ բարձր ռիսկ պարունակող քաղցկեղի ամենաակնհայտ նշաններից մեկն է։ Ինչպես գրում է Daily Mail-ը՝ լեզվի գույնը, մակերեսը և նյութակազմվածքը (տեքստուրա) կարող են արտացոլել բերանի խոռոչի միկրոբիոմի վիճակը, ջրազրկման մակարդակը, սննդային կարգավիճակը, աղիքների առողջությունը և մարդու ընդհանուր ինքնազգցողությունը։ Հոդվածում ընդգծվում է…

Կարդալ ավելին

Զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը նվազեցնում է բոլոր պատճառներով մահվան ռիսկը․ AHA

Զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը նվազեցնում է բոլոր պատճառներով մահվան ռիսկը․ AHA

Սրտի պսակաձև զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը ոչ միայն պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից, այլև նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը։ Այս եզրակացությանն են եկել Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) Intermountain Health կլինիկայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) համաժողովում։ Գիտնականները վերլուծել են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող 40 018 պացիենտների բժշկական քարտերը։ Նրանք բոլորը անցել են ՊԷՏ/ՀՏ հետազոտություն։ Ախտորոշման այս մեթոդը համատեղում է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)։ Այն օգնում է հայտնաբերել…

Կարդալ ավելին

ՍՏԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ

ՍՏԱՑՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:  Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա:  Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

       Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահե Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քաղաք Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 1/15) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:   Մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտախանվող նյութերից։   Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:        

Կարդալ ավելին

«ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ»-Ի ԵՎՍ ՄԵԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ»-Ի ԵՎՍ ՄԵԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։        

Կարդալ ավելին

ԹԱՐՄ ՄՍԻ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԹԱՐՄ ՄՍԻ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում։ Երևանի Խորենացի փողոցում գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են՝ •  մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի, առկայությունը, •  պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները, •  մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։ Տիգրան Պետրոսյանը զրուցել է տնտեսավարողների հետ՝ ընդգծելով, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու, զիջումներ չեն լինելու. ոչ սպանդանոցային…

Կարդալ ավելին

Ինչո՞ւ է ներքին ձայնը դառնում օտար. գիտնականները բացահայտում են շիզոֆրենիայի գաղտնիքը

Ինչո՞ւ է ներքին ձայնը դառնում օտար. գիտնականները բացահայտում են շիզոֆրենիայի գաղտնիքը

Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են հրապարակել, որն ամենահամոզիչ ապացույցներն է տրամադրում այն ​​մասին, որ շիզոֆրենիայի ժամանակ լսողական հալյուցինացիաները, կամ «ձայներ լսելը», կարող են պայմանավորված լինել ուղեղի՝ սեփական ներքին ձայնը ճանաչելու կարողության խանգարմամբ։ «Schizophrenia Bulletin» ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները պնդում են, որ այս բացահայտումը կարող է կարևոր քայլ դառնալ դեպի կենսաբանական մարկերների բացահայտումը, որոնք ցույց են տալիս շիզոֆրենիայի առկայությունը։ Սա շատ կարևոր է, քանի որ ներկայումս գոյություն չունեն արյան թեստեր, ուղեղի սքանավորումներ կամ…

Կարդալ ավելին
1 … 12 13 14 15 16 … 98