Լեզվի ձևի, գույնի կամ նյութակազմվածքի փոփոխությունները կարող են քաղցկեղի ախտանիշներ լինել. Daily Mail

Լեզվի տարատեսակ փոփոխությունները կարող են վկայել լուրջ հիվանդությունների, մասնավորապես՝ քաղցկեղի մասին, գրում է Daily Mail պարբերականը:

Ըստ պարբերականում հրապարակված հոդվածի՝ եթե լեզվին անցավ խոց է հայտնվում, որը երկար ժամանակ չի անցնում, նշանակում է դա բերանի խոռոչի՝ բարձր ռիսկ պարունակող քաղցկեղի ամենաակնհայտ նշաններից մեկն է։

Ինչպես գրում է Daily Mail-ը՝ լեզվի գույնը, մակերեսը և նյութակազմվածքը (տեքստուրա) կարող են արտացոլել բերանի խոռոչի միկրոբիոմի վիճակը, ջրազրկման մակարդակը, սննդային կարգավիճակը, աղիքների առողջությունը և մարդու ընդհանուր ինքնազգցողությունը։ Հոդվածում ընդգծվում է բերանի խոռոչի կանոնավոր հիգիենայի կարևորությունը և լեզվի գույնի փոփոխություններին, լնդերի զգայունությանը և տհաճ հոտի զարգացմանը ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։

Հեղինակները հիշեցնում են, որ բերանի խոռոչի քաղցկեղի ախտանիշները կարող են ներառել ցավ, կուլ տալու դժվարություն, ձայնի փոփոխություններ և քաշի անհասկանալի կորուստ։ Հիվանդությունը ամենից հաճախ կապված է մարդու պապիլոմավիրուսի հետ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել, ինչպես նաև թողնել ծխելը և հրաժարվել ոգելից խմիչքից։

Ըստ Cancer («Քաղցկեղ») բժշկագիտական հանդեսում հրապարակված հոդվածի՝ Հարվարդի բժշկական դպրոցի և Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի գիտնականները ցույց են տվել, որ քաղցկեղի մի քանի տեսակներ միաժամանակ հայտնաբերելու համար արյան կանոնավոր ստուգումները կարող են զգալիորեն նվազեցնել ուշ ախտորոշումների քանակը: Հոդվածում նշվում է, որ ներկայում սքրինինգը կատարվում է միայն մի քանի տեսակի ուռուցքների, մասնավորապես՝ կրծքագեղձի, արգանդի վզիկի, հաստ աղիքի և թոքերի քաղցկեղի համար: Դա նշանակում է, որ քաղցկեղի նոր դեպքերի մոտ 70%-ը հայտնաբերվում է ախտանիշների ի հայտ գալուց հետո:

Spread the love