Եվրոպական հանձնաժողովը քննարկում է ԵՄ հետախուզական ծառայության ստեղծման հնարավորությունը

Եվրոպական հանձնաժողովը քննարկում է աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում անվտանգությունն ամրապնդելու համար ԵՄ մասնագիտացված հետախուզական ծառայություն ստեղծելու հարցը, երեքշաբթի հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ նախաձեռնությունը դեռևս սկզբնական փուլում է, գրում է Reuters-ը։

«Մենք  մարտահրավերներով լի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միջավայրում ենք, և այդ կպակցությամբ հանձնաժողովն ուսումնասիրում է իր անվտանգության և հետախուզական կարողություններն ամրապնդելու ուղիները»,- նշել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։

Իր հերթին Financial Times պարբերականը հաղորդել է, որ Եվրահանձնաժողովը նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել նոր հետախուզական ստորաբաժման ստեղծմանը՝ ազգային հետախուզական գործակալությունների հավաքագրած տեղեկությունների օգտագործումը բարելավելու նպատակով։ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարության շրջանակում ստեղծվելիք ստորաբաժանումը նախատեսում է  պաշտոնյաներ վարձել ԵՄ հետախուզական համայնքից և համատեղ նպատակներով հետախուզական տվյալներ հավաքել, գրում է պարբերականը՝ վկայակոչելով ծրագրերի մասին տեղեկացված չորս անձի։

Spread the love