Բժշկությունը պետք է անվճար լինի, պետք է պետությունն ամբողջական ծավալով ապահովի դա. Թաթոյանը՝ Սյունիքում է

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդիպումներ է անցկացնում Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների հետ։

Գյուղերից մեկում, բնակիչը բողոքում է, որ գումար չունենալու պատճառով բժշկի չի կարողանում գնալ. «Հենց մտար, բարլուս ասեցիր, 15.000-20.000 դրամ պետք է վճարես»,– նշել է գյուղացին։

Թաթոյանն էլ արձագանքել է. «Իշխանություններն այսօր ասում են՝ Ձեզ համար ապահովագրություն ենք ներդնում, բայց էլի ձեր գրպանից պետք է վճարեք և դեռ հարց է, թե քանի ծառայություն կփակի այդ ապահովագրությունը, իսկ մեր՝ «Միասնության թևերի» մոտեցումն այն է, որ բժշկությունը պետք է անվճար լինի, պետք է պետությունն ամբողջական ծավալով ապահովի։ Սա անել հնարավոր է ու մենք դա կանենք»։

Նա ընդգծել է, որ եթե մարդը միայն թոշակ է ստանում, պետությունը պետք է փակի նրա բոլոր բժշկական ծախսերը, որեւէ ապահովագրության կարիք չկա։

Spread the love