«Հրազդան» բժշկական կենտրոնը իր տեխնիկական միջոցներով և մասնագիտական բուժանձնակազմով առաջադեմ է և այն մարզպետ՝ Ահարոն Սահակյանի և մեր ռեսուրսների ջանքերի ներդրմամաբ նախաձեռնում ենք հնարավորը , որպեսզի կլինիկան մայրաքաղաքի կլինիկաներին հավասարազոր լինի: Այսպես սկսվեց մեր զրույցը «Հրազդան» բժշկակ կենտրոնի տնօրեն ՝ Կարեն Սահակյանի հետ: Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա յուրօրինակ հաշվետվության տեսակ է դարձել- ասում է պարոն Սահակյանը: Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի …
Կարդալ ավելինԱռողջապահություն
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԻՆՔՆԱԲԱՎ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վանաձորում հանդիպել է տնտեսավարողների Լոռու մարզի մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ֆերմերների ու սպանդանոցների ներկայացուցիչների հետ, որը միտված էր վեր հանելու մարզում սննդամթերքի անվտանգության ու, մասնավորապես, կենդանու սպանդի, մսի իրացման հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծման փոխշահավետ և բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակները: «Մեր կողմից դեկտեմբերին իրականացված մշտադիտարկման ընթացքում այս մարզում առգրավվել և ոչնչացվել է 51 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք: Սա թեև համեմատաբար ցածր ցուցանիշ է,…
Կարդալ ավելինԱՐԳԱՎԱՆԴՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ արդյունքում կասեցվել է տնտեսվարողի գործունեությունը, այդ մասին փոխանցում են ՍԱՏՄ-ից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին ։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելինՂազախստանը սկսել է սառեցված միս արտահանել Հայաստան
Հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը Հայաստան է ուղարկել առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը, գրում է «Время» հասարակական-քաղաքական պարբերականը՝ հղում անելով գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությանը։ «Առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը Երևան է արտահանվել: Արտահանող է հանդես եկել հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Մինչ այս ընկերության արտադրանքն իրացվում էր բացառապես ներքին շուկայում։ Առջևում արտահանումն է Վրաստան, որտեղ օրերս նմանատիպ խմբաքանակ կուղարկվի։ Այս ուղղությունները պատրաստ են ամսական ձեռք բերել մինչև 400 տոննա միս։ Ընկերությունում հավելել…
Կարդալ ավելինԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ.
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում:…
Կարդալ ավելինԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լաբորատոր կարողությունների զարգացմանն ու աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը: ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել «Բուսական և կենդանական ծագման սննդամթերքում և կերերում աղտոտիչների գնահատման սքրինինգային մեթոդներ» թեմայով TAIEX աշխատաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ «Հավատարմագրման ազգային մարմին», ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ինչպես նաև ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի…
Կարդալ ավելինԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվեց նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով: Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։ …
Կարդալ ավելինՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ
Այս տարվա սկզբին, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոններին հանձնարարվել է իրականացնել խորհրդակցական հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու սպանդանոցային կետերի համար հնարավոր տարածքների տրամադրման հնարավորությունը: ՍԱՏՄ Տավուշի մարզայի կենտոնի պետ Վասիլ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի, ինչպես նաև Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են սպանդային կետերի…
Կարդալ ավելինՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ․ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – առաստաղները կառուցված չեն…
Կարդալ ավելինՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՂԱՆՆԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը: Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս: Կարևորում ենք նշել, որ…
Կարդալ ավելին








