«Հրազդան» բժշկական կենտրոնը իր տեխնիկական միջոցներով և մասնագիտական բուժանձնակազմով առաջադեմ է և այն մարզպետ՝ Ահարոն Սահակյանի և մեր ռեսուրսների ջանքերի ներդրմամաբ նախաձեռնում ենք հնարավորը , որպեսզի կլինիկան մայրաքաղաքի կլինիկաներին հավասարազոր լինի: Այսպես սկսվեց մեր զրույցը «Հրազդան» բժշկակ կենտրոնի տնօրեն ՝ Կարեն Սահակյանի հետ:
Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա յուրօրինակ հաշվետվության տեսակ է դարձել- ասում է պարոն Սահակյանը:
Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի նոր ձևավորման և այժմյան՝ հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ վստահ ասել, որ ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ բժշկական կենտրոնի ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես ՀՀ-ի տարածքում , այնպես էլ ՀՀ-ի տարածքից դուրս, նոր տեխնիկաներով հագեցումը, աշխատանքային պայմանների բարելավումը, նոր ծառայությունների ներդրումը և բնակչի վստահությունը:
Որպես մարզային բժշկական կենտրոն՝ «Հրազդան» ԲԿ-ն վերջին տարիներին շատ արագ թևակոխեց վերազինման, հիմնանորոգման և նոր կադրերով համալրման ուղղին և այս տարիներին տվեց իր ցանկալի պտուղները բուժառուների շրջանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների թիվը բավականին մեծացել է , կարելի է ենթադրել, որ կենտրոնի տնօրինության սպասելիքներն արդարացվել են: 2024 թվականին կենտրոնում բացվեցին նոր բաժանմունքներ ՝ ծառայություններ այդ առումով տարին հագեցած էր ևս:
Վերջին տարիների ընթացքում բժշկական կենտրոնում ներդրվել են այնպիսի նոր ծառայություններ, ինչպիսիք են՝ լապորասկոպիկ և անոթային վիրաբուժություն, ռևմատոլոգիա, ԷԷԳ, էխոսրտագրություն, սպիրոգրաֆիկ հետազոտություն , դիմածնոտային վիրաբուժություն, վահանաձև գեղձի սոնոէլաստոգրաֆիա, դուպլեքս հետազոտություն , մանկական-վերականգնողական ծառայություն և այլն»,-մեզ հետ զրույցում պատմեց Սահակյանը և հավելեց.Մեզ մոտ ընթացիկ տարում ներդրվել են մի շարք ծառայություններ, որի անհրաժեշտությունը ժամանակի հրամայականն էր, այդ թվում՝ վիրաբուժական բլոկը նորից վերազինվել , ներդրվել է կենտրոնում մի շարք սարքավորումներ, որոնք մատչելի և նպաստավոր պայմններ է ստեղծում ազգաբնակչության համար , ովքեր մայրաքաղաք դիմելու կարիք չեն ունենում բացառութայմբ նեղ մասնագիտական ծառայություններից օգտվելու համար:
Մի խոսքով կենտրոնը մատուցում է գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են խոշոր քաղաքային կլինիկաներում:
-Պարոն Սահակյան տարին մոտենում է ավարտին և այս ֆոնին ի՞նչպիսի ձեռքբերումներ է արձանագրել կենտրոնը և կարելի՞ է ասել, որ համայնքային բկերի վերջին տարիների գրանցած առաջընթացը մարզակենտրոնի քաղաքականության արդյունք է։
– Անցնող տարին լի էր ձեռքբերումներով:Մեր կենտրոնը չունի որևէ պարտք (աշխատավարձի, տնտեսական և այլ ծախսերի մասով), բացի այդ ՝ տարին փակում ենք շահույթով: Ձեռքբերումների ֆոնին կարող եմ ավելացնել որ մարզպետ Ահարոն Սահակյանը անմիջական աջակցությամբ կյանքի է կոչում ցանկացած ծրագիր, որը միտված է մեր կենտրոնի զարգացմանը և մեր ազգաբնակչության կյանքի որոկի բարձրացմանը:
Տարին բարենպաստ էր նաև նրանով, որ բժշկական կենտրոնը վերազինվեց նոր անհրաժեշտ սարքավորումների շարքով՝ մարզային իշխանությունների հետ համագործակցության արդյունքում՝ մենք փորձում ենք բարձր վարձատրությամբ ապահովել մեր մասնագետներին: Մեր մազպետի աջակցության շնորհիվ ՝ քաղիրավական պայմանագրային հիմունքներով , բարդ վիրահատությունների դեպքում դրսից հրավիրում ենք նեղ մասնագետներ, ովքեր մեր մասնագետների հետ իրականացնում են ցանկացած միջամտություն։
– Ո՞րն է կենտրոնի հաջողության գրավականը՝ Ձերը որպես տնօրեն:
-Ես կարծում եմ հաջողության գրավականը յուրաքանչյուր ղեկավար ինքն է բանաձևում, իմ դեպքում՝ ես համարում եմ , որ դա ճիշտ կառավարումն է , պատասխանատվության բարձր գիտակցումը, որպես տնօրեն:
Սպասելի նպատակին հասնելու համար իմ առաջ դրված Ճանապարհը բավականին բարդ էր և պատասխանատու, ես սերում եմ բժշկի ընտանիքից և իմ մասնագիտական կարիերան նույնպես սկսվել է առողջապահության կենտրոնում աշխատելուց և այս փորձը մեծ նպաստ է բերել մեր մարզային կենտրոնին ներ ծրագրերի գեներացմանը: Ես իմ աշխատանքային թիմի հետ միասին՝ համակարգված ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում արել և շարունակում ենք անել հնարավոր ամեն բան՝ բժշկական կենտրոնի զարգացմանը նոր թափ հաղորդելու և լավագույնը տարածաշրջանում դարձնելու համար:
Ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմքում իմ կողմից մշտապես շեշտը դրվում է այնպիսի գլոբալ խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են՝ աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպումը, ծախսերի և եկամուտների պլանավորումը և ռեսուրսների օպտիմալ օգտագործումը:
Թերևս սրանք այն առանցքային գործոններն են, որոնք պլանավորելու, կարգավորելու և շտկելու համար մշտապես պահանջում են մեծ ջանքեր, ժամանակ և ճկունություն:
–Ի՞նչ ակնկալիքներ և սպասելիքներ պետք է ունենան ազգաբնակչությունը «Հրազդանի» ԲԿ-ից գալիք տարում:
-Ինչպես արդեն ասացի՝ 2024թ.-ը ավարտում ենք արդյունավետ. բկ-ն չունի որեւէ տեսակի պարտք, ավելին՝ տարին փակում ենք շահույթով: Ներդրումները շարունակական են լինելու կենտրոնի վերազինման և զարգացման գործում:
Գալիք տարում նախատեսում ենք նոր ժամանակակից սարքավորումներով վերազինում և նոր անելիքներ , որոնց մասին ևս կխոսենք:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարությանը եւ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին ՝ մարզակենտրոնի գործունեության եւ առողջապահական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար:Եվ գալիք Ամանորը մեր երկրի և ժողովրդին թող բերի առողջություն և խաղաղություն:
Հ.Գ. հարցազրույցի մանրամասներին կարող եք հետևել մեր առաջիկա հրապարակումներից :
Զրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ