Հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը Հայաստան է ուղարկել առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը, գրում է «Время» հասարակական-քաղաքական պարբերականը՝ հղում անելով գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությանը։
«Առաջին 20 տոննա սառեցված խոզի միսը Երևան է արտահանվել: Արտահանող է հանդես եկել հյուսիս-ղազախական EMC Agro ընկերությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Մինչ այս ընկերության արտադրանքն իրացվում էր բացառապես ներքին շուկայում։
Առջևում արտահանումն է Վրաստան, որտեղ օրերս նմանատիպ խմբաքանակ կուղարկվի։ Այս ուղղությունները պատրաստ են ամսական ձեռք բերել մինչև 400 տոննա միս։
Ընկերությունում հավելել են, որ այժմ ներքին շուկայում իրացման ամսական ծավալը կազմում է 700-800 տոննա, իսկ Հայաստանի և Վրաստանի հետ համագործակցությունը կարող է արտադրանքի մինչև 50%-ն արտահանել արտերկիր։