Գանգուղեղային վնասվածքի հետեւանքները կարող են պահպանվել ողջ կյանքում. JN

Գանգուղեղային վնասվածքի հետեւանքները կարող են պահպանվել ողջ կյանքում. JN

ԱՄՆ մի շարք առաջատար բժշկական համալսարանների գիտնականներն առաջարկել են գանգուղեղային վնասվածքը համարել քրոնիկական վիճակ ողջ կյանքում պահպանվող հետեւանքների պատճառով։ Այս մասին հետազոտողները հայտնել են Journal of Neurotrauma-ում (JN)։ Մեկնաբանության հեղինակների խոսքով՝ գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) պահանջում են ոչ թե կարճատեւ դիտարկումներ, այլ առողջության մշտական հսկողություն, ինչպես դիաբետի, ասթմայի, դեպրեսիայի եւ սրտային անբավարարության դեպքերում։ Գիտնականները բացատրել են, որ առողջապահության համակարգերի ռազմավարությունները հիմնականում հիմնվում են վնասվածքի սուր փուլի դեմ տարվող աշխատանքի վրա, որը սովորաբար տեւում է վնասվելուց հետո…

Կարդալ ավելին

ՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ –   արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով, – արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող  նյութերից, – առաստաղները ապահով չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան…

Կարդալ ավելին

COVID-19-ը բարձրացնում է արյան մեջ ճարպային փոխանակման խախտումների հավանականությունը. JCl

COVID-19-ը բարձրացնում է արյան մեջ ճարպային փոխանակման խախտումների հավանականությունը. JCl

Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ COVID-19-ը կարող է բարձրացնել դիսլիպիդեմիայի հավանականությունը, վիճակ, որի դեպքում արյան մեջ նկատվում է լիպիդների (ճարպերի) անոմալ մակարդակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation-ում։ Լիպիդները ճարպերի եւ ճարպանման նյութերի ընդարձակ խումբ են, որոնք պարունակվում են բոլոր կենդանի բջիջներում։ Դրանք անհրաժեշտ են էներգիայի պահպանման, միջբջջային ազդանշանների փոխանցման եւ բջջային մեմբրանների (թաղանթների) ստեղծման համար։ Ստուգելու համար, թե ինչպես է աշխատում ճարպային փոխանակությունը, եւ որպեսզի պարզվի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման…

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ:          

Կարդալ ավելին

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի. նախարար

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի. նախարար

Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ: «2024 թվականի պետական բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել»,- ասաց նախարարը: Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը: Նշվել էր…

Կարդալ ավելին

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։ Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 46 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 24 սմ նիշի փոխարեն։ Ոռոգման նպատակով այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։ 2024 թվականի հունվարից մինչ հոկտեմբերի 31-ն…

Կարդալ ավելին

Հայաստանում քաղցկեղը նվազման միտում ունի. Առողջապահության նախարար

6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք. թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛սրտանոթային հիվանդությունների որոշակի կայունացման նվազման ուղղությամբ ենք շարժվում, ինչը չափազանց կարևոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ այդ ցուցանիշները նշանակում են, որ այն ֆինանսական միջոցները որոնք ուղղվում են առողջապահությանը տալիս են իրենց արդյունքները։ Ավանեսյանը հայտնեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՍԱՏՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի սկսել և արդեն մեկ տարի է իրականացնում է ՀՀ ներմուծված կենդանական ծագման մթերքների, միրգ-բանջարեղենի ու այլ սննդամթերքների և RASFF համակարգում (Եվրամիության սննդամթերքի և կերի արագ արձագանքման համակարգ) հրապարակված վտանգների վերաբերյալ տեղեկատվության համադրման և սննդամթերքի անվտանգության ռիսկերի վերլուծության աշխատանքներ:   (RASFF-ը 1979 թվականին ստեղծված համաշխարհային հասանելի համակարգ է, որի կայքում զետեղվում է RASFF անդամ և ոչ անդամ երկրների ներմուծումների, արտահանումների և տարանցիկ փոխադրումների գործընթացի լաբորատոր վերահսկողության արդյունքում սննդամթերքների և…

Կարդալ ավելին

ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ.ՍԱՏՄ

ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ.ՍԱՏՄ

ՀՀ ՍԱՏՄ -ն Progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ  Բրուցելոզը զոոնոզ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում հիմնականում հիվանդ կենդանուց ստացված և ջերմային մշակման չենթարկված կաթի/կաթնամթերքի միջոցով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը:   Ըստ այդ նույն տվյալների՝ 2024 թվականի ընթացքում բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ…

Կարդալ ավելին

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.ՍԱՏՄ

  Գևորգ Թովմասյանին պատկանող «10-ից 10» հանրային սննդի օբյեկտում   իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Եղվարդի խճ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։                

Կարդալ ավելին
1 … 43 44 45 46 47 … 98