2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ: 3 մարդ հոսպիտալացված է:        

Կարդալ ավելին

Թոքերում մետաստազները բուժելու համար գիտնականները բիոհիբրիդային միկրոռոբոտ են ստեղծել

Թոքերում մետաստազները բուժելու համար գիտնականները բիոհիբրիդային միկրոռոբոտ են ստեղծել

Ուռուցքները, որոնք տարածվում են թոքերում, կամ թոքերում մետաստազները լուրջ խնդիր են քաղցկեղի բուժման ոլորտում: Ավանդական քիմիաթերապիան հաճախ անարդյունավետ է: Այն ուղղակիորեն չի ազդում թոքերի վրա և չի կուտակվում ուռուցքը ոչնչացնելու համար բավարար կոնցենտրացիաներում: Վանգի լաբորատորիայի և Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի Չժանի հետազոտական ​​խմբի գիտնականները վերջին հինգ տարին անցկացրել են բիոհիբրիդային միկրոռոբոտների ստեղծման վրա՝ բնական և սինթետիկ նյութերից պատրաստված փոքրիկ առարկաների, որոնք կարող են օգտագործվել բժշկության մեջ: Հետազոտողներն իրենց դիտարկումները հրապարակել են The Conversation պարբերականում: Նոր…

Կարդալ ավելին

Տարիքը ընդամենը թիվ է. իմունային բջիջների «էպիգենետիկ ժամացույցն» աշխատում է անկախ օրգանիզմի կյանքի տեւողությունից

Տարիքը ընդամենը թիվ է. իմունային բջիջների «էպիգենետիկ ժամացույցն» աշխատում է անկախ օրգանիզմի կյանքի տեւողությունից

Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի եւ Մինեսոթայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Т-բջիջների ծերանալու ինքնատիպ «էպիգենետիկ ժամացույցը՝ ցուցադրելով, որ Т-բջիջները կարող են օրգանիզմից երկար ապրել առնվազն չորս կյանք։ Т-բջիջների հիմնական ֆունկցիան հակագեների ճանաչումն է, էֆեկտոր իմունային պատասխանի եւ իմունաբանական հիշողության ձեւավորումն ու արձագանքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։ Հետազոտողներն ուսումնասրւոմ են բջջային ծերացման պրոցեսը աճի կրկնվող ռեպլիկատիվ ցիկլերի միջոցով, եւ Т-բջիջների հանդեպ ի հայտ են գալիս որոշ սպեցիֆիկ օրինաչափություններ։ «Իմունային համակարգը բնույթով պետք է ապահովի…

Կարդալ ավելին

Չափից շատ սպիտակուցային սալիկներ ուտելը կարող է վնասակար լինել երիկամների համար. Daily Mail

Չափից շատ սպիտակուցային սալիկներ ուտելը կարող է վնասակար լինել երիկամների համար. Daily Mail

Սպիտակուցի սալիկների և շեյքերի չափից ավելի օգտագործումը կարող է մեծացնել ատամների քայքայման վտանգը և վատթարացնել երիկամների աշխատանքը: Այս մասին Daily Mail-ին հայտնել են բրիտանացի ատամնաբույժ Ռաջի Մունջալը եւ ուրոլոգ Բհասկար Սոմանին։ Մունջալը բացատրեց, որ շիճուկի սպիտակուցի համը բարելավելու համար (սպիտակուցային սալիկների և շեյքերի հիմնական բաղադրիչը), հաճախ շիճուկի սպիտակուցի արտադրանքին մեծ քանակությամբ շաքար են ավելացնում: Ատամնաբույժի խոսքով՝ նման մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել ատամի կարիեսի առաջացման վտանգը այնպես, ինչպես ամեն օր շոկոլադ ուտելը։ Շատ մարդիկ…

Կարդալ ավելին

$27 000 մեկ անվանում դեղ ՀՀ–ում գրանցելու համար. մասնագետները ահազանգում են՝ դեղերը կթանկանան

$27 000 մեկ անվանում դեղ ՀՀ–ում գրանցելու համար. մասնագետները ահազանգում են՝ դեղերը կթանկանան

Դեղերի դեֆիցիտը մեծանալու է, և դեղերի  գները բարձրանալու են, զգուշացնում է Անկախ Դեղատների Ասոցիացիան, հղում անելով  2024 թվականի մայիսից ուժի մեջ մտած «Դեղերի մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում կատարած փոփոխությունները։ «Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարած  փոփոխությունների և լրացումների, ՀՀ-ում դեղի գրանցման փորձաքննության արժեքը պետական տուրքի տեսքով ավելացել է մի քանի անգամ։ Նույն օրենսդրական լրացումով ՀՀ-ում դեղի որակի փորձաքննությունը թանկացել է գրեթե 10 անգամ», – ասվում է Ասոցիացիայի հաղորդագրության մեջ։ Ասոցիացիան բերում…

Կարդալ ավելին

Կասեցվել է չրանոցի գործունեությունը

Կասեցվել է չրանոցի գործունեությունը

Ինչպես տեղեկացնում է Տեսչական մարմնից՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։ Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ  չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ստորերկրյա ապօրինի խորքային հորի և արտադրամասի վառարանների շահագործումը։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության,…

Կարդալ ավելին

Գեների ժառանգված հաջորդականությունները կանխատեսում են կաթնագեղձի քաղցկեղի տեսակն ու ծանրությունը. հետազոտություն

Գեների ժառանգված հաջորդականությունները կանխատեսում են կաթնագեղձի քաղցկեղի տեսակն ու ծանրությունը. հետազոտություն

Սթենֆորդում իրականացված կաթնագեղձի քաղցկեղի հազարավոր դեպքերի բժշկական  հետազոտությունը ցույց է տվել, որ գեների հաջորդականությունը, որոնք ժառանգվում են սաղմնավորման ժամանակ, հզոր կանխադրյալներ են այն մասին, թե կաթնագեղձի քաղցկեղի որ տեսակը կարող է առաջանալ տասնամյակներ անց եւ որքանով այն մահացու կարող է լինել, գրել է News Medical Live Sciences-ը։ Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ գոյություն ունեն գեների տասնյակ կամ հարյուրավոր տեսակներ, որոնք կարելի է նույնականացնել առողջ մարդկանց մոտ, եւ որոնք, փոխգործակցելով իմունային համակարգի հետ, ազդում…

Կարդալ ավելին

Չիկագոյի բնակիչը 60 միլիոն դոլար է վաստակել մահացած մարդկանց համար COVID-19-ի թեստեր պատվիրելով

Չիկագոյի բնակիչը 60 միլիոն դոլար է վաստակել մահացած մարդկանց համար COVID-19-ի թեստեր պատվիրելով

Չիկագոյի արվարձանի բնակչին 60 միլիոն դոլար արժողությամբ COVID-19-ի հետ կապված խոշոր խարդախության սխեմայի իրականացման մեղադրանք է առաջադրվել, ինչի արդյունքում ԱՄՆ-ի բժշկական ապահովագրության համակարգը՝ Medicare-ը,  անցյալ տարվա երկու ամսվա ընթացքում վճարել է միլիոնավոր տնային թեստերի հավաքածուների հաշիվները, ներառյալ 4,000 մարդու թեստերը, որոնք ավելի ուշ մահացած են ճանաչվել: գրում է Chicago Tribune-ը։ 58-ամյա Սաիդ Շաուկաթ Ահմեդը ձերբակալվել է այս շաբաթ Medicare-ի ծրագրով խարդախության, խարդախությամբ ձեռք բերված միջոցների փոխանցման և անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարով հիփոթեքի մարման մեղադրանքով:…

Կարդալ ավելին

Անգլիայում սիֆիլիսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Անգլիայում  սիֆիլիսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

Անցյալ տարի Անգլիայում ռեկորդային թվով հիվանդների մոտ ախտորոշվել է սուսանակ, հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը: Ախտորոշված ​​դեպքերի թիվն աճել է 7,5%-ով՝ 2022 թվականի 79 հազար 268-ից 2023 թվականին հասնելով 85 հազար 223-ի, հայտնել է BBC-ն։ Միևնույն ժամանակ, սիֆիլիսի դեպքերն աճել են 9,4%-ով՝ 8693-ից հասնելով 9513-ի, ինչը 1948 թվականից ի վեր վարակված հետերոսեքսուալ տղամարդկանց և կանանց թվի աճով ամենաբարձրն է: Վերջին տասնամյակի ընթացքում սիֆիլիսով վարակման դեպքերի թիվը կրկնապատկվել է։ Ընդհանուր առմամբ, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների,…

Կարդալ ավելին

Պարզաբանում. չեն պատճառվել ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ

Պարզաբանում. չեն պատճառվել ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ

Պարզաբանում․   Հունիսի 4-ին, հրդեհ էր բռնկվել Կոմիտասում` եկեղեցու հարեւանությամբ, նոր կառուցվող բազմաբնակարան համալիրի տանիքում՝ ( մոտ 20 քմ) ոչ բնակելի հատվածում: Տեղեկացնենք, որ բռնկված հրդեհի պատճառով, այրվել էր տանիքում աշխատակիցների կողմից անզգուշությամբ լցված փայտերը, ըստ էության չպատճառելով ո՛չ գույքային եւ բարեբախտաբար ո՛չ էլ մարդկային վնասներ: Եւ քանի որ նորակառույց բազմաբնակարան շենքի հրդեհային անվտանգության եւ քաղաքաշինական հարմարավետության բոլոր նորմերը համապատասխանում էին անհրաժեշտ պահանջներին եւ չափանիշներին, փրկարար ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, րոպեների ընթացքում հրդեհը մարվել է:…

Կարդալ ավելին
1 … 59 60 61 62 63 … 98