ՀԱԳՈՒՍՏ, ՍՆՈՒՆԴ, ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ. ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՀԱԳՈՒՍՏ, ՍՆՈՒՆԴ, ՎԱՌԵԼԱՓԱՅՏ  ԵՎ ՏԵԽՆԻԿԱ. ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Արարատի մարզի Ազատավան համայնքում այս անգամ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին  այցելել է «Արտաշատ Իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանը, ով կրկին դատարկաձեռն չի եղել: Այս անգամ վերջիններիս նվիրաբերել է անկողնայանին անհրաժեշտ պարագաներ, ներքնակներ սնունդ և հագուստ:Առավել անապահով ընտանիքներին վառելափայտ և այլն: Ինչպես «Progressarmenia.com» -ը   տեղեկացավ  արցախահայերից ,  ընտանիքներում ովքեր ունեցել են հաշմանդամներ և  քայլակների կարիք  իրավապաշտպան ՀԿ-ից  ստացել են այն   և այլ  պարագաներ: Մրգավան գյուղում էլ ապաստան գտած Արցախից բռնի տեղահանված  ընտանիքի կինը ստացել է սնունդ …

Կարդալ ավելին

«ԱԲՈՎՅԱՆ ԲԿ» -ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՕՐԵՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ

«ԱԲՈՎՅԱՆ  ԲԿ» -ՈՒՄ   ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է  ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ  ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ   ԾՐԱԳԻՐ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՏՆՕՐԵՆ  ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ  ՀԵՏ

«ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԿ»-ն,  որը սպասարկում է Աբովյան խոշորացված համայնքի  տարածաշրջանի թվով շուրջ 120.00  ազգաբնակչության: Մենք մատուցում ենք բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև  «Շտապ օգնության» ծառայություն: Բժշկական կենտրոնի  երկարամյա ղեկավար ՝ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ օրերս 5 տարի ժամկետով կրկին մրցույթային կարգով վերանշանակվեց կենտրոնի տնօրեն: Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման  և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել…

Կարդալ ավելին

2024-ին Հայաստանում կարմրուկի 81 դեպք է գրանցվել. 6-ը հոսպիտալացված են

2024-ին Հայաստանում կարմրուկի 81 դեպք է գրանցվել. 6-ը հոսպիտալացված են

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 81 դեպք: 6 մարդ հոսպիտալացված է:        

Կարդալ ավելին

Հայտնի է, թե ինչու է ձերբակալվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը. մանրամասներ

Հայտնի է, թե ինչու է ձերբակալվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը. մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին երեկ՝ փետրվարի 16-ին մեղադրանք է ներկայացվել. նա ձերբակալվել է: Տեղեկությունը  հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտոի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քրեական վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել է Բիշարյանը, նախաձեռնվել է դեռևս նախորդ տարի և վերաբերվում է գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներին: Խոսքը մասնավորապես՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման նպատակով դեռևս երեքուկես տարի առաջ կնքված…

Կարդալ ավելին

Կրկեսային նոր ձևաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն և մյուսները

Կրկեսային նոր ձևաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն և մյուսները

Առաջին անգամ Հայաստանում միանգամայն նոր կրկեսային ծրագիր արտասովոր՝ շոու-բալետային ձևաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երևանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները։ Հանդիպման վայրը անփոփոխ է՝ կրկեսային վրանն իր ջերմ մթնոլորտով։ Բայց փոխվել է ամսաթիվը. ներկայացումները կսկսվեն փետրվարի 17-ին։ Ծրագիրը չափազանց տպավորիչ է։ Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթևությամբ։ «Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով և…

Կարդալ ավելին

2022-ին բերքահավաքի ժամանակ հացահատիկի մեկ կգ-ն 165-175 դրամ էր, իսկ 2023-ին՝ արդեն արժեր 70-80 դրամ. պատգամավոր

2022-ին բերքահավաքի ժամանակ հացահատիկի մեկ կգ-ն 165-175 դրամ էր, իսկ 2023-ին՝ արդեն արժեր 70-80 դրամ. պատգամավոր

Պարենային անվտանգության ապահովումը պետական քաղաքականության գերակա ուղղությունն է, քանի որ ընդգրկում է ազգային, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական գործոնների լայն շրջանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պետության պարենային անվտանգության աստիճանը կախված է գյուղատնտեսական արտադրության բազային ներուժից։ Պարենային անվտանգության ապահովման բնագավառում ագրարային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայրենական գյուղատնտեսական արտադրողին օգնություն ցուցաբերելուն՝ պետական հովանավորչության ռազմավարության օգտագործմամբ: Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների պարենային անվտանգությունն…

Կարդալ ավելին

Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն․ Ավինյան

Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն․ Ավինյան

Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն` նոր ստանդարտներով, վերջին սարքավորումներով։ Այս մասին գործակարգավարական նիստում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Դետալները քննարկել ենք, ֆինանսական հոսքերը գիտենք, միջազգային ֆինանսական գործընկերների շրջանակը նույնպես հասկանալի է»,- մանրամասնել է քաղաքապետը։ Ավինյանի խոսքով՝ սա կարևոր ծրագրերից մեկն է, որը քաղաքապետարանը պարտավորվել է իրականացնել։        

Կարդալ ավելին

Երեւանում ավելացել է շտապօգնության մուտքային զանգերի օպերատորների թիվը

Երեւանում ավելացել է շտապօգնության մուտքային զանգերի օպերատորների թիվը

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մեկ այլ որոշմամբ՝ որակյալ սպասարկում ապահովելու նպատակով 1-03 հեռախոսահամարին մուտքային զանգերին պարտադիր կերպով արձագանքելու համար ավելացվել է օպերատորների թիվը: Դրա շնորհիվ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին և 2-ին բաց թողնված զանգեր ծառայությունը չի ունեցել: Մեկ այլ որոշմամբ համայնքը նախատեսում է սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտում համակարգային նոր լուծումներ մշակել: Այն հնարավորություն կտա ամենախոցելի խավերի համար նախատեսված նոր ծառայություններ մատուցել Երևանի քաղաքապետարանի կողմից:«Մենք շարունակաբար պետք է զարգացնենք երեխաների խնամակալության ոլորտը, որը կարևոր դեր պետք…

Կարդալ ավելին

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով. մի շարք մարզերում սպասվում է գետնաբուք

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով. մի շարք մարզերում սպասվում է գետնաբուք

Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում,…

Կարդալ ավելին

Իրանի նախագահ. Պաղեստինի հարցը հիմնարար է իսլամական աշխարհի համար

Իրանի նախագահ. Պաղեստինի հարցը հիմնարար է իսլամական աշխարհի համար

Պաղեստինի հարցը հիմնարար է իսլամական աշխարհի համար և պահանջում է արդար կարգավորում: Այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո, փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը։ Նա նաեւ հայտարարեց, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել նոր, արդար աշխարհակարգ հաստատելու եւ այդ ուղղությամբ Թուրքիայի հետ համագործակցելու համար։ «Էրդողանի հետ բանակցություններում մենք պայմանավորվեցինք աջակցել պաղեստինյան կողմին և դիմադրության առանցքին», – ասել է Ռաիսին՝ հանդես գալով Գազայում կատարված հանցագործությունների համար…

Կարդալ ավելին
1 … 64 65 66 67 68 … 98