ՀԱԳՈՒՍՏ, ՍՆՈՒՆԴ, ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ. ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Արարատի մարզի Ազատավան համայնքում այս անգամ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին  այցելել է «Արտաշատ Իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանը, ով կրկին դատարկաձեռն չի եղել: Այս անգամ վերջիններիս նվիրաբերել է անկողնայանին անհրաժեշտ պարագաներ, ներքնակներ սնունդ և հագուստ:Առավել անապահով ընտանիքներին վառելափայտ և այլն:

Ինչպես «Progressarmenia.com» -ը   տեղեկացավ  արցախահայերից ,  ընտանիքներում ովքեր ունեցել են հաշմանդամներ և  քայլակների կարիք  իրավապաշտպան ՀԿ-ից  ստացել են այն   և այլ  պարագաներ:

Մրգավան գյուղում էլ ապաստան գտած Արցախից բռնի տեղահանված  ընտանիքի կինը ստացել է սնունդ  հագուստ և այլ պարագաներ, ում ամուսինը դեռևս Ադրբեջանում հաստատված գերության մեջ է:

Վեդիում , Արտաշատում, Բերքանուշ  և այլ գյուղերում ևս կազմակերպել են նույն բարեգործական միջոցառումը կարիքավոր ընտանիքներին բաժանել են նույն փաթեթները ներառված նաև խոհանոցային և այլ անհրաժեշտ պարագաներ, սառնարան, լվացքի մեքենա և այլն:

«Արտաշատի բժշկական կենտրոն» -ին ևս նվիրաբերել են քայլակներ և առողջապահական այլ անհրաժեշտ պարագաներ:

« Արտաշատ Իրավապաշտպան  ՀԿ  նախագահ Արուս Հովհաննիսյանի  խոսքով, ականատես են լինում, երբ մարզերում  երբեմն անտեսված են լինում հաշամանդամները և այլ խոցելի խավի ներկայացուցիչներ  իրենց խնդիրներով և պահանջներով : «Դա պետք է ազդակ  լինի շատերի համար և նրանք դեմքով շրջվեն դեպի խոցելի խավը: Այո, առաջընթաց կա, սակայն հաշմանդամի խնդիրները բազմաթիվ են: Այսօր հաշմանդամ ունեցող անձնաց համար բացակայում են մատչելի պայմանները բոլոր բնագավառներում,-ասել է Ա. Հովհաննիսյանը:

 

Այդ թվում առողջապահական անվճար ծրագրերի իրականցումը, (հետազոտություն, ակնաբուժների այց և զննում, ակնոցների տրամադրում և այլն): Մեր ուշադրության կենտրոնում են, մշտապես արցախահայերը, զինհաշմանդամներն ու նրանց ընտանիքները, զոհված զինծառայողներն ու ընտանիքները, երեխաները, տարեցները և առհասարակ այն խնդիրները, որոնք ունեն հաշմանդամները դա փորձում ենք ԲԿ-ների , բարերարներ-դոնորների հետ համատեղ լուծել, սակայն մեզ պետք է նաև աջակցություն դոնոր կազմակերպությունների և այլ անհատ բարերարների ջանքերը, որը կմիավորի բոլորիս:

 

Հիշեցնենք , որ  Ազատավանի բնակավայրում  հանգրվանած բռնի տեղահանված արցախցիները կազմակերպության շահառուներից  են դարձել և վերոհիշյալ ՀԿ-ի  անդամների  այցը շատ սպասված է դարձել  վերջիններիս համար, դա նորից հնարավորություն է տալիս իրենց  կարևոր զգալու  և  արցախահայերի  խնդիրը  միշտ արդիական պահելու, մեր  աղբյուրին  փոխանցել էին նրանք:

 

Լրատվություն

Spread the love