ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն պնդումները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է առնչություն ունենալ Ալեքսեյ Նավալնիի սպանությանը, «անհիմն» և «անհեթեթ» են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա թողնում ենք առանց մեկնաբանության։ Իհարկե, դրանք բացարձակապես անհիմն, տգեղ մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին։ Բայց, հաշվի առնելով, որ Յուլյա Նավալնայան այրիացել է ընդամենը մի քանի օր առաջ, դա թողնում եմ առանց մեկնաբանության»,- ասել է նա:
Պեսկովը նաև մեկնաբանել է Նավալնայայի խոսքերն այն մասին, որ իր ամուսնու մարմինը կարող է չտրվել հարազատներին՝ ինչ-որ թույնի հետքերը թաքցնելու ցանկության պատճառով։
«Անկեղծ ասած, ծանոթ չեմ այս մեկնաբանություններին: Բայց, եթե այնտեղ նման խոսքեր կան, ապա, դարձյալ, դրանք ոչ այլ ինչ են, քան անհիմն մեղադրանքներ։ Որովհետև դրանք ոչ մի բանով հաստատված չեն: Եվ այս դեպքում միայն էթիկական նկատառումներից ելնելով չեմ կարող պատշաճ գնահատական տալ այս խոսքերին»,- ասել է Պեսկովը։