Օրերս «ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ» /« Progressivearmenia» քաղաքացիական նախաձեռնության ԱՄՆ գրասենյակում տեղի է ունեցել սփյուռքի մտահոգ քաղաքացիների հանդիպում քննարկում, որին մասնակցել են նաև տեղի հայ հայտնի գործարարներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ հանդիպումը նախաձեռնվել է քաղաքացիական նախաձեռնության ակտիվի շնորհիվ իսկ հավաքի պատճառը Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին սահմանների դրության և շրջափակված Արցախի խնդիրներն է եղել: Նախաձեռնության հրավիրած մասնակիցներն անկախ հայաստանյան ներկայիս քաղաքական դրությունից և տարբեր վայրիվերումներից իրենց մասնակցությունն են հայտնել , որ տեր կանգնեն ծավալվող խնդիրներից տուժած մեր հայրենակիցներին այդ…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Ի՞նչու է զրպարտիչների թիրախում հայտնվել «Արտաշատ» բկ-ի տնօրինությունը. Շարունակությունը իրավական հարթությունում
Օրերս հերթական անգամ սոցիալական ցանցերում թիրախավորել էին «Արտաշատ»բկ -ին և նրա տնօրինությանը: Այս անգամ թեման իբր սոցիալական էր« իբր» քանի-որ նույն անանուն աղբյուրները տարածել էին , որ մեկ ամսվա աշխատավարձը ուշանում է, մեզ վերոհիշյալ խնդիր հետ կապված հիվանդանոցից պատասխանեցին, որ նախկինում տարիներով պարտք է եղել անգամ նվազագույն « 65 հազար դրամ» նվազագույն աշատավարձերը չեն վճարվել, բայց վերջին տարիներին վերանորոգված հիվանդանոցում գործում են աննախադեպ բժշկական ծառայություններ Արտաշատի տարածաշրջանի համար դա տարիներ առաջ անհավանական ձեռքբերում էր թվում…
Կարդալ ավելինՀայտնի է դարձել Հայաստանում թմրամիջոցների չարաշահման հետևանքով գրանցված մահերի թիվը
NEWS.am-ին հաջողվել է պարզել և առաջին անգամ հրապարակել վերջին տարիներին Հայաստանում գրանցված թմրամիջոցների չարաշահման հետևանքով մահացությունների պաշտոնական ցուցանիշը։ Շուրջ երեք ամիս ոլորտի համար պատասխանատու պետական գերատեսչությունների հետ հարցուպատասխանի արդյունքում ստացված վիճակագրական տվյալները բազմաթիվ հարցերի և կասկածների տեղիք են տալիս։ Այսպես․ ՀՀ վիճակագրական կոմիտեից NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հետևյալը․ «2018-2023թթ. հունվար-ապրիլ ամիսներին, համաձայն Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված մահվան վերաբերյալ գրանցումների, ՀՀ մահացության պատճառական կառուցվածքում՝ թմրամիջոցներից, հոգեդիսլեպտիկներից և…
Կարդալ ավելինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ(ֆոտոշարք)
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է հերթական մարզխորհրդի նիստի և նրանում քննարկված խնդիրներն ու աշխատանքները , մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ այդ ֆոնին ներկայացրել է առաջիկա անելիքներն ու դրանց մանրամասները: «Անց եմ կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստը աշխատակազմիս ոլորտային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել աշխատակազմիս ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առաջին կիսամյակի դրությամբ առկա պատկերը:…
Կարդալ ավելինՆախատեսվում է առգրավել եւ ոչնչացնել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքը
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մաչմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի խոսքով ներկայացված նախագծով ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պարտավոր են սննդի շղթային փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել եւ իրացնել բացառապես սպանդանոցային կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական…
Կարդալ ավելինՄեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը
ՊՆ -ից տեղեկացնում են progressarmenia.com -ին , որ այսօր հունիսի 5-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը: Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով: Քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը: Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները…
Կարդալ ավելինԶոհվածի մայր Գայանե Մարտիրոսյանը կրկին կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 5-ին, նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց կալանքով՝ 1 ամիս 15 օր ժամկետով։ «Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հավել 05․06․2023 թվականից»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։ Պաշտպանները հայտարարեցին, որ անվստահություն ունեն դատարանի հանդեպ, ինքնաբացարկի միջնորդություն…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Համլետի Դանիելյանի, Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի եւ Արսեն Սերժիկի Նիկողոսյանի թեկնածությունները: Խորհրդարանը մայիսի 24-ին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուներին ներկայացրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը: 24 տարվա մասնագիտական եւ 20 տարվա դատավորի ստաժ ունեցող թեկնածու Արմեն…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
ՊՆ -ի փոխանցմամբ progressarmenia com-ին այսօր մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Կարդալ ավելին









