Արտակարգ դեպք Արարատում. հարցաքննությունից առաջ մեղադրյալը ցատկել է երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել

Արտակարգ դեպք Արարատում. հարցաքննությունից առաջ մեղադրյալը ցատկել է երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել

2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված…

Կարդալ ավելին

Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել. առողջապահության նախարար

Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Իշխող խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ հարց ուղղելով, նշեց, որ ինքը տեղեկություն է ստացել, որ բժիշկները ոչ աշխատանքային ժամերին գաղտնի աբորտ են անում: Դա, նախարարի խոսքով, հրեշավոր թիվ է։ «Առողջ եւ կայուն հասարակություն ունենալու…

Կարդալ ավելին

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ

Հասարակությունը դեռ  ուշքի չեկած   ապրիլի 11-ին ՍԻՍԻԱՆ-ի Տեղ   համայնքում  ադրբեջանական սադրանքի բեռից , որի  հետևանքով հայկական կողմը ցավոք տվեց   չորս զոհեր և վեց վիրավոր տղաներ, այսօր կրկին ցնցվեցինք հերթական միջադեպից, սակայն այս անգամ ըստ նախնական  պաշտոնական տվյալների մենք ունեցանք վիրավոր,  բայց մեր  զինվորը խոցվել է ոչ թե  թշնամու , այլ  սեփական հրազենից արձակած փամփուշտից: Հիշեցնենք՝ որ  ՊՆ  պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացրեց , որ  պրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N…

Կարդալ ավելին

Իրավապահները «Մեդլայն» ԲԿ-ում են. ձերբակալվել է շուրջ 10 բժշիկ

Իրավապահները «Մեդլայն» ԲԿ-ում են. ձերբակալվել է շուրջ 10 բժշիկ

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ 10 բժշկի: Այդ ձերբակալություններն առնչվում են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործին: Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ…

Կարդալ ավելին

Տավարի միսը թանկացել է 18,9 տոկոսով, խոզինն էժանացել է 13,8 տոկոսով. Թանկացել են հացը, մակարոնեղենը, պանիրը. Թվեր

Տավարի միսը թանկացել է 18,9 տոկոսով, խոզինն էժանացել է 13,8 տոկոսով. Թանկացել են հացը, մակարոնեղենը, պանիրը. Թվեր

Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է միջինը 5,1%–ով։ Այս մասին  տեղեկացնում է  Վիճակագրության կոմիտեից: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.2%-ով: Հնդկացորենի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ…

Կարդալ ավելին

Օրինագծի ընդունմամբ կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը եւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Օրինագծի ընդունմամբ կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը եւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը

Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում: ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական…

Կարդալ ավելին

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ » ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԵՒ ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ » ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԵՒ ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նորք-Մարաշ Սրտաբանական » կենտրոնի առանձնահատկության, հաջողության գրավականի, բկ-ի ղեկավարի ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում օր-օրի աճող բկ-ի վարկանիշի, գարնանը սիրտ-անոթային խնդիրների սրացման, դրանց պատճառների, հետեւանքների եւ բուժման ընթացքի մասին եւ սրտային խնդիրներից խուսափելու լավագույն միջոցների մասին «Զրույցը» զրուցել է «Նորք-Մարաշ Սրտաբանական » կենտրոնի տնօրեն, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԻ հետ: -Պարոն Ադամյան ի՞նչպիսին էր նախորդ տարին ձռքբերումների և բացթողումների առումով «Նորք-Մարաշ Սրտաբանական » կենտրոնի համար: -Ձեռքբերումներն ու բացթողումները ցանկացած գործունեության անբաժանելի մասն են կազմում։ Սակայն վստահաբար կարող…

Կարդալ ավելին

Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ. Պաշտպանության նախարարի տեղակալ

Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ. Պաշտպանության նախարարի տեղակալ

««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար: ՀՀ պաշտպանության նախարարի…

Կարդալ ավելին

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը մահացել է

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը մահացել է

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մահացել է։ Այս մասին տեղեկացանք «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։ Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն…

Կարդալ ավելին

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան: Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջեւ կայացած բանակցությունների ընթացքում: «Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է հայկական անասնաբուժական ծառայության կողմից արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը ռուս ստացողների համար երաշխավորելու անհնարինության հարցը»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»: Նշվում է, որ դիմումը կապված է տեսչության անբավարար արդյունքների հետ, որոնց մասին…

Կարդալ ավելին
1 … 72 73 74 75 76 … 98