Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն: «Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արա՞րք է, թե՞ մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն,…
Կարդալ ավելինԱռողջապահություն
«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ «ՍՎԱՂՈՒՄ ԵՆ» ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԻՆ» . ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Գեղարքունիքում տեղակայված զինվորական կացարանի ողբերգական հրդեհի առնչությամբ պաշտոնական տեղեկատվությունը մի շարք հարցեր է առաջացրել: Ինչո՞ւ էին տղաները 20 հոգով բնակվում գյուղական հին, երեքսենյականոց տանը, որը չէր համապատասխանում զորանոցի անվտանգային չափանիշերին: Ինչո՞ւ էին նրանք փորձում բենզինով կրակ վառել , եթե նախարարությունը, ինչպես իշխանությունն է վստահեցնում, ապահովել էր նրանց ջեռուցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Զինվորականները պատմում են, որ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված են եղել որպես կպչան դիզվառելիքով թրջված կտոր օգտագործել: Մինչդեռ վարչապետը կառավարության նիստում վստահեցնում…
Կարդալ ավելինԶինվորական կացարանի հրդեհի վերաբերյալ առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ. Արշակ Մարտիրոսյան
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրայինի եթերում ասաց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը: «Ձեռնարկվում են լայնամասշտաբ գործողություններ: Համատեղ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց ստուգման համար միաժամանակ ձեռնարկվում են տարատեսակ գործողություններ: Զինվորական դատախազի կողմից նշված վարկածը կապիտանի անզգուշության վերաբերյալ քննության առարկա դարձել…
Կարդալ ավելին14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ. փրկարար ծառայության գնդապետ
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրային եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։ «Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր,…
Կարդալ ավելինՎերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է նկատվում
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող այրվածքներ ստացած զինծառայողների մոտ փոքր դրական դինամիկա է նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը: «Զինծառայողներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկին միացված է արհեստական շնչառական ապարատ: Քիչ դրական դինամիկա կա, երկու օրից արդեն պարզ կլինի»,-ասաց նա` նշելով, որ նրանց կյանքին, այնուամենայնիվ, դեռ վտանգ է սպառնում: Նշենք, որ զինծառայողներից մեկն էլ գտնվում է հիվանդասենյակում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ…
Կարդալ ավելինՔննարկվել է ԱՆ-ում սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը
Հաշվեքննիչ պալատին հնարավորություն չի ընձեռվել նախատեսված ծավալով իրականացնել «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի անձանց բժշկական օգնության» ծրագրի նպատակային, ծախսային արդյունավետության եւ տնտեսման սկզբունքի պահպանման ամբողջական գնահատումը, իսկ ձեռքբերված առանձին ապացույցները բավարար հիմք չեն ձեւավորել եզրակացնելու, որ միջոցառման ծախսերն իրականացվել են նպատակային, ծախսային արդյունավետության եւ տնտեսման սկզբունքների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը հունվարի 20-ի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` ներկայացնելով Առողջապահության նախարարությունում սոցիալապես…
Կարդալ ավելինՍտեփանակերտում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ 3 ժամով
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում է Արցախէներգո Փակ բաժնետիրական ընկերությունը: «Հարգելի՜ բաժանորդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»,- նշված է հաղորդագրությունում»։ [Արցախէներգո ՓԲԸ]
Կարդալ ավելինՀրդեհի հետեւանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ․ Գլխավոր դատախազություն
Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։ «2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի…
Կարդալ ավելինԱնօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից. Մովսես Հակոբյանը՝ զորամասի կացարանի հրդեհի մասին
Իրական պատասխանատուները պարզ կլինեն, երբ իրականացնեն ծառայողական քննություն կամ հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: «Սա քաղաքական բան է, որ մարդկանց պաշտոնից հեռացնում են առանց պարզելու՝ ով է մեղավոր: Օրենքն արգելում է մարդուն ազատել պաշտոնից առանց հիմքերի: Ըստ կարգապահական կանոնադրության համապատասխան հոդվածի այդպես է: Անօրինական է, որ առանց քննություն անցկացնելու մարդուն ազատում են պաշտոնից»,-ասաց նա:…
Կարդալ ավելինԱնօրինական ներկրված դեղերի տուգանքի չափերը կբարձրանան
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով իր եւ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Նարեկ Զեյնալյանի խոսքով նախագծով նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող…
Կարդալ ավելին





