Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը աջակցություն է հայտնել քաղաքի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Ես աջակցում եմ Լոս Անջելեսի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Մենք պետք է  հստակ ցույց տանք մեր հավատարմությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։ Սա ճգնաժամ է, եւ անգործությունը կարող է միայն խորացնել այն։ Վտանգված է մարդկանց կյանքը»,- գրել է Բասն իր թվիթերյան միկրոբլոգում։        

Կարդալ ավելին

Հայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան

Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։  Ըստ նրա, պացիրենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում։ Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ «Եվրոպական…

Կարդալ ավելին

Զելենսկու այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը․ The Hill

Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաջող այցը ԱՄՆ նշանավորում է Ուկրաինայում պատերազմի ավարտի սկիզբը։ Ենթադրվում է, որ Զելենսկին եկել է շնորհակալություն հայտնի նախագահ Բայդենին եւ Կոնգրեսի համատեղ նիստի մասնակիցներին՝ անցյալ եւ ապագա օգնության համար։ Մասնավորապես երկու նախագահները, հավանաբար, քննարկել են, թե ինչպես դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ Բայդենի օգնականներն արդեն հիմք են դրել՝ այդ հարցը Զելենսկու հետ քննարկելով նրա այցից առաջ, գրում է The Hill-ը։ «Բայդենի եւ Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը հոր եւ որդու…

Կարդալ ավելին

Նախաձեռնությամբ ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն:…

Կարդալ ավելին

Մսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար

Մսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար

Հայաստանի մսի շուկայում տարատեսակ խախտումները շարունակվում են։ Սննդամթերքների անվտանգության տեսչությունն իրականացնում է ստուգումներ հանրապետության ոստիկանության հետ համատեղ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։ Իշխանությունների նախաձեռնած ստուգումները, պաշտոնյայի հավաստիացմամբ, բավական կոշտ են։ «Ոմանք դիմել են խարդախությունների օգնությանը։ Նրանք փորձում են շրջանցել օրենքը, կեղծել այս կամ այն փաստաթուղթը։ Բայց ընտանի կենդանու մորթը սպանդանոցում որեւէ այլընտրանք չունի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի շուկայում վաճառվի բացառապես…

Կարդալ ավելին

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով` քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 4 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Նշենք, որ Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, Կարմիր խաչի միջնորդությամբ, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 13-րդ օրն է։ Հազարից ավելի քաղաքացիներ, նրանց թվում…

Կարդալ ավելին

Անհավանական է, որ Ադրբեջանում կարող են լինել ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել. ԱԳՆ խոսնակ

Անհավանական է, որ Ադրբեջանում կարող են լինել ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել. ԱԳՆ խոսնակ

Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Հետեւաբար գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են…

Կարդալ ավելին

Խաղաղապահներն ասացին, որ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. ակցիայի մասնակից

Խաղաղապահներն ասացին, որ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. ակցիայի մասնակից

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած արցախցիների հետ զրույցում ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կբացվի դեկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է ակցիայի մասնակից՝ Արթուր Գրիգորյանը: «Հանդիպումն անցավ հանգիստ, առանց լարված մթնոլոտի: Ադրբեջանցիների չտեսանք, խաղաղապահներն այնպես էին փակել ճանապարհը, որ դա անհնարին էր, թեպետ մենք բախման նպատակով չէինք էլ գնացել: Խաղաղապահները մեզ խոստացան, որ ճանապարհը բաց կլինի դեկտեմբերի 26-ին: Ըստ նրանց՝ այդ օրը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է լինելու, որից շատ բան է…

Կարդալ ավելին

Արարատի մարզպետն այցելել է մարզում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն(ֆոտոշարք)

Արարատի մարզպետն այցելել է մարզում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն(ֆոտոշարք)

Արարատի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և Արտաշատ ԲԿ–ի տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելել է Արտաշատում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն։Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետաքրքվել է պացիենտների առողջական վիճակով և բուժկենտրոնի հագեցվածությամբ։Այն մարզում հեմոդիալիզային բուժում իրականացնող առաջին կենտրոնն է, բացվել է «Պրոֆտեստ» ՍՊԸ-ի կողմից, մարզպետ Թևոնյանի անմիջական աջակցությամբ և արդեն դեկտեմբերի 15-ից սպասարկում է այցելուներին:«Պրոֆտեստի» բուժական գծով փոխտնօրեն, բժիշկ Արման Մարգարյանը…

Կարդալ ավելին

Տիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ

Տիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է Ֆինանսների նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նաշանակվել է ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում:        

Կարդալ ավելին
1 … 76 77 78 79 80 … 98